Օգոստոսի 28-ի լույս 29-ի գիշերը կատարված հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել միայն սեպտեմբերի 1-ին:
Այդ օրը երեկոյան էլ սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հեղինե Գալստյանը և տվել խոսոտովանական ցուցմունք: 22- ամյա կինը մանրամասն պատմել է, թե ինչպես է անկողնու մեջ պառկած ժամանակ դանակով և կացնով հարվածներ հասցրել 38-ամյա Ալեքսանդր Կլիմովի մարմնի տարբեր մասերին, իսկ նրան սպանելուց հետո դիակը 9-րդ դասարանի աշակերտուհի Աննա Լազարբիձեի հետ տեղափոխել է տանը կից, հանգուցյալին պատկանող արհեստանոցի նկուղ և թաքցրել այնտեղ:
Նա նաև մատնացույց է արել արհեստանոցում պահված դիակը, հանցագործության գործիք դանակը և կացինը:
Մանրամասները՝ տեսանյութում
1in.am