Bank of American համաձայնել է 39 մլն դոլար վճարել. կին բրոքերների ներկայացրած հայցը վերաբերում է սեռական խտրականությանը: Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Համաձայնագիրը կնքվել է կանանց շահերը ներկայացնող իրավաբանական ընկերությունների կողմից: Այդ կանայք 2007-2013թթ. աշխատել են Bank of America Investment Services և Merrill Lynch-ում՝ որպես ֆինանսական խորհրդատուներ:

Bank of America Investment Services-ը բրոքերական ընկերություն է, որը Bank of America-ի սեփականությունն է: Հետագայում այն միավորվել է Merrill Lynch-ի հետ, երբ 2009-ին այն գնեց Bank of America-ն:

Հայցի շրջանակներում Bank of America-ն մեղադրվել է կանանց նկատմամբ սեռական խտրականության մեջ, որը կիրառվել է աշխատավարձի վճարման և կարիերայի աճի դեպքերում:

Մոտ 4 հազար 8 հարյուր կին կմասնակցի համաձայնագրին, որի նախագծի համաձայն՝ 3 տարվա ընթացքում անկախ փորձագետը կզբաղվի բանկի գործունեության ուսումնասիրությամբ՝ պարզելու նպատակով, թե ինչ կերպ կարող են կանայք ավելի էական դեր ունենալ այդտեղ:

Համաձայնագիրը պետք է հաստատվի դատարանի կողմից:
http://www.1in.am/arm/business_companies_212484.html