Խոյ
Խոյերի համար այսօր գործելակերպի լավագույն մարտավարությունը կլինի այն միակը, որն արդեն հասցրել եք պրակտիկայում կիրառել ու վստահ եք դրա արդյունավետության մեջ: Այսօր հակված եք ավելի շատ մտածել ավանդական ձևով, ու ամեն տեսակի փորձարկում կամ նորարարություն ուղղակի մատնված է անհաջողության: Ըստ աստղերի` պահպանողականությունը, որով Խոյը կմոտենա այս կամ այն հարցին, վաղ թե ուշ կհանգեցնի փայլուն արդյունքների:
Ցուլ
Պատրաստ եղեք այն հանգամանքին, որ վաղը բոլորը միաբերան ձեզ ձգտելու են ինչ-որ բան ուսուցանել, խորհուրդ տալ: Հնարավոր է` ստիպված լինեք մասնակցել ձանձրալի խոսակցություններով լեցուն բանավեճի, որտեղ կլինեք միայն լսողի ու գլուխ հնազանդ տարուբերողի դերում: Ձեր` մարդկանց նոր գաղափարներ հաղորդելու յուրաքանչյուր փորձ մատնված է անհաջողության: Լավագույն դեպքում ձեր այդ ցանկությունը կարհամարհեն, վատագույն դեպքում` կքննադատեն:
Երկվորյակներ
Ձեր ու ձեզ շրջապատող իրականության միջև հսկայական անդուդ է գոյացել: Մարդկանց գործողությունները ձեզ անվճռական կթվան, իսկ ձեռնարկված միջոցառումները` ոչ բավարար: Իր հերթին, շրջապատի մարդկանց կվախեցնի ձեր վճռականությունը, նաև` հեղափոխական անսովոր մտքերը: Երկվորյակները պիտի համակերպվեն այն մտքի հետ, որ ինչ-որ մեկին տարհամոզել այդպես էլ չի ստացվի, այնպես որ եթե վստահ եք ձեր պլանների իսկության մեջ, ստիպված եք միայնակ վարել բոլոր մարտերը:
Խեցգետին
Գերիշխում է դրական միտումների ազդեցությունը, օրը դասավորվում է բավական բարենպաստ: Բոլոր ձեռնարկները հաջողությամբ են պսակվոմ: Հնավարավոր է հետաքրքիր գործնական առաջարկություններ ստանաք: Նպատակասլացությունը օգնում է հաղթահարել ցանկացած խոչընդոտ: Օրը հարմար է հաճելի մարդկանց հետ շփվելու համար, հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք ընկերական կամ նույնիսկ ավելի լուրջ հարաբերությունների կվերաճեն:
Առյուծ
Առյուծները հակված են ամեն ինչում փնտրել պրակտիկ, անգամ` պրագմատիկ մոտեցում: Դա վերաբերում է անգամ ռոմանտիկ հարաբերություններին: Եթե այսօր Առյուծը սիրելիի համար նվեր ընտրի, ծաղիկի փոխարեն հաստատ կնախընտրի ասենք նարնջի ծառ, իսկ զարդերի փոխարեն` կենցաղային պետքական որևէ իր, թեկուզ և գնով ոչ այնքան արժեքավոր: Օրը ստիպում է խնայել փողերը ու մտածել նյութական բարօրրության մասին: Վստահ եղեք, որ պրագմատիկության նման միտումը կօգնի լուծել գրեթե բոլոր կենցաղային խնդիրները:
Կույս
Հանգիստ, հանդարտ ընթացքով օր է, երբ կարիք չունեք որևէ տեղ շտապելու: Բոլոր գործերը իրենց բնականոն ընթացքի մեջ են ու ձեզանից առանձնակի մասնակցություն չեն պահանջում: Հնարավոր է, որ գործողությունների հանդարտ ընթացքը ինչ-որ մեկին ձանձրալի թվա, սակայն եթե Կույսը դրան պատրաստ լինի կամ շատ ուզենա, կկարողանա ժամանակը օգտակար ինչ-որ բանի վրա ծախսել: Աստղերը խորհուրդ են տալիս շատ ժամանակ հատկացնել արտաքին տեսքի բարեկարգմանը, հետևել նորաձևության միտումներին, սիրելիի համար որևէ համեղ բան պատրաստել երեկոյի համար:
Կշեռք
Գործերն ու մտքերը այսօր ամբողջությամբ կապված են սիրելիների հոգսերի հետ: Ձեր կարծիքով, նրանք ունեն խնդիրներ, որոնք դուք ի զորու եք լուծել կամ էլ կարող եք ուղղակի բարոյական աջակցություն ցուցաբերել: Աստղերը խորհուրդ են տալիս չչարաշահել պարտքի զգացումը, որն այսօր հատկապես սրված է: Հնարավոր է` ստիպված լինեք զոհաբերել անձնական ժամանակը կամ աշխատանքային ինչ-ինչ գործեր մտերիմ մարդուն մխիթարելու համար:
Կարիճ
Ձանձրալի օր է: Առանձնակի ակտիվություն չեք կարողանում գտնել և ոչ մի տեղ: Չնայած աստիճանական ակտիվության աճին` իրավիճակը կդասավորվի այնպես, որ այն լիարժեք չեք կարողանա ոչ մի կերպ իրագործել: Աշխատավայրում ու տանը ծավալվող իրադարձությունները պահանջում են գործերի վարման ոչ հապճեպ տեմպ, որին ուզած-չուզած պետք է ենթարկվեք: Հնարավոր է` վերջապես ավարտին հասցնեք այն գործերը, որոնք անընդհատ հետաձգում էիք ու վերջնական ելքի մասին պատերացում էլ չունեիք: Դա հնարավոր կլինի միայն հանգիստ, մտածված մոտեցման շնորհիվ:
Աղեղնավոր
Օրը տրամադրում է տնային գործերին ու ընտանեկան բյուջեի ակտիվ քննարկումներին: Արեք ամեն ինչ կարգուկանոն ապահովելու համար: Բացի դրանից, օրը հարմար է անցկացնել ֆինանսական պլանների ու գործերի քննման շուրջ: Ցանկացած օրիգինալ նախաձեռնություն Աղեղնավորը կընդունի ինչպես հարկն է: Եթե դուք պլանավորել եք ծախսեր ասենք հանգստի համար, մտածեք դրանք արդեն ձեռք բերելու մասին: Եթե պետք է կուտակեք, արեք դա հենց այսօր: Օրը դրամական առումով խիստ բարենպաստ է:
Այծեղջյուր
Այսօր էներգիայով լեցուն եք ու այնքան ուժ ունեք հավաքած, որ կարող եք ձեր պոռթկումներով վախեցնել շրջապատի մարդկանց: Մտածեք այն ինչ-որ կերպ օգտագործելու կամ թաքցելու մասին: Օրը պահանջում է անսովոր դանդաղ ռիթմ ու հավասարակշռված լուծումներ, այնպես որ ստիպված կլինեք բալանսավորել զգուշության ու վճռականության միջև գործերի մեջ գոնե մի քիչ առաջ գնալու համար: Դրա շնորհիվ սխալվելու հավանականությունը խիստ կնվազի:
Ջրհոս
Ձեր ցանկություններից առաջացած խանդավառությունն ու վճռականությունը անկում են ապրում: Մեծ ցանկության դեպքում անգամ դուք չեք կարողանա տան ու աշխատավայրի բոլոր գործերը կարգի բերել: Իսկ բոլոր այն գործերի նկատմամբ, որոնք դուք նախաձեռնում եք իրականացնել, հակված եք կիրառել պահպանողական մոտեցում, ընդհուպ մինչև դա լավագույն ժամանակների համար հետաձգելու որոշումը: Այցելեք որևէ մշակութային միջոցառում, քանի որ լրացուցիչ ներշնչանքը կօգնի լրացնել էներգիայի պաշարները:
Ձկներ
Այսօր շատ բաների կարող եք հասնել, եթե գործեք պահպանողականության սահմաններում, չնայած որ այն կարող է ձեզ ձանձրալի ու միօրինակ թվալ: Վրա հասած միօրինակության զգացումը կարող եք հաղթահարել ոչ մեծ դրական փոփոխություններով: Ընկերներից կյանքը գունազարդելու գործնական խորհուրդներ հարցրեք` լավ ֆիլմ, նոր խանութներ կամ ուրախ երեկույթ: Լավ կլինի փորձարկումների դիմեք հատկապես սիրային հարցերում, իսկ աշխատավայրում կիրառեք միայն ստուգված ու վստահելի մոտեցումները:
emedia.am