Հնդկաստանի Կենտրոնական Բանկի նորանշանակ ղեկավար Ռագուրամ Ռաջանը տեղական մամուլում սեքս-խորհրդանիշի հեղինակություն է վայելում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով The Econօmic Times-ին:

Թերթի աշխատակիցները Ռաջանին անվանել են «բանկային աշխարհի Ռանբիր Կապուր»՝ ակնարկելով հայտնի հնդկացի դերասանին: ԿԲ-ի նոր ղեկավարը նաև բնութագրվել էր որպես բանկային սեկտորի իդեալական ներկայացուցչի մարմնացում:

Ռաջանը ստացել է նաև շատ լավ կրթություն: 2003-2007 թվականներին նա եղել է Արժույթի միջազգային հիմնադրամի գլխավոր տնտեսագետը:
 


http://www.tert.am/am/news/2013/09/13/central-bank/