Մեծ տարիքում սեքսը նպաստում է գլխուղեղի աշխատանքի բարելավմանը, հայտարարել են Գերմանիայի Ռոստոկի համալսարանի գիտնականները: Այս մասին տեղեկացնում է globalscience.ru-ն:

Հետազոտության մասնակից է դարձել 63-75 տարեկան 170 մարդ: Կամավորները պետք է պատասխանեին մի շարք հարցերի, որոնք վերաբերել են սեքսուալ ակտիվությանը ու անցնեին թեստավորում, որը որոշելու էր կոգնիտիվ գործունեությունը:

Տարեց մարդկանց մոտ սեքսուալ բավարարվածությունը, ինչպես պարզվել է, ուղղակիորեն կապված է նրանց մտավոր կարողությունների հետ: Մասնակիցները, որոնք այդ տարիքում զբաղվում են սեքսով, ավելի քիչ են բախվում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են հիշողության կորուստն ու գիտակցության խառնաշփոթը:
http://www.1in.am/arm/more_entertainment_214371.html