BBC-ի փոխանցմամբ` Ավստրալիայում երեխաների նկատմամբ սեռական բռնության խոշորագույն հետաքննության շրջանակում Սիդնեյում սկսվել են առաջին հանրային լսումները, որի ընթացքում  ավստրալացիներին զգուշացվել է, որ վերջիններս  ստիպված կլինեն լսել ցնցող պատմություններ: Հիշեցնենք, որ գործընթացը սկսելու առիթը տեղեկությունն էր այն մասին, որ Ավստրալիայում կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչները երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններ են կատարում: Այդ նպատակով ստեղծվել էր հատուկ հանձնաժողով՝ հետաքննելու երկրի տարբեր պետական և կրոնական հաստատություններում, դպրոցներում և մանկատներում մանկապղծության դեպքերին առնչվող բազմաթիվ դիմումները:

 


http://hayeli.am/article/362879/