Վերջերս ավելի տարածված է դառնում այն տենդենցը, որ մի քանի տարվա համատեղ կյանքից հետո զույգերն ավելի հազվադեպ են սեքսով զբաղվում:

Քինսիի համալսարանի գիտնականները պարզել են, որ տարիքի հետ կանայք և տղամարդիկ սկսում են պակաս ուշադրություն դարձնել սեռական հարաբերություններին:

Ըստ հետազոտողների՝ 18-29 տարեկան անձինք սիրով զբաղվում են տարեկան մոտ 142 անգամ, 30-39 տարեկանները՝ մինչև 86 անգամ, իսկ 40-49-ամյա մարդիկ դա անում են տարվա մեջ մոտ 70 անգամ: 50-ն անց զույգերն առհասարակ ամենից հազվադեպն են սեքսով զբաղվում՝ տարեկան մոտ 52 անգամ:

Բացի այդ, բրիտանացի գիտնականները պարզել են, որ մինչև ամուսնությունը մարդիկ սեքսով զբաղվում են տարեկան 127, իսկ ամուսնությունից հետո՝ 98 անգամ:

Գիտնականները նշում են, որ դեպքերի նման զարգացումը կարող է վկայել զույգերի հարաբերություններում անհարթությունների մասին:
http://www.1in.am/arm/more_entertainment_214898.html