Ջենիֆեր Պրիցկերը դարձել է ԱՄՆ-ում առաջին տրանսսեքսուալ միլիարդատերը և ընդգրկվել Forbes ամսագրի կազմած 400 ամենահարուստ ամերիկացիների ցանկում, գրում է forbes.ru-ն:

ԱՄՆ-ի 400 ամենահարուստ քաղաքացիների ցանկում հայտնվել է 48 կին, որոնցից մեկն էլ դարձել է 62-ամյա Ջենիֆեր Նատալյա Պրիցկերը՝ ավելի վաղ հայտնի որպես Ջեյմս: Նա Պրիցկերների ընտանիքի 11 անդամներից մեկն է, ովքեր հայտնվել են ցանկում:

2007 թվականին նրանք 4,5 մլրդ դոլարով վաճառել են Marmon Holdings արդյունաբերական կոնգլոմերատում փաթեթը միլիարդատեր Ուորեն Բաֆեթի Berkshire Hathaway հիմնադրամին, սակայն շարունակում են ղեկավարել Hyatt Hotels ցանցը: Ջենիֆերի կարողությունը գնահատվում է 1,7 մլրդ դոլար:

Ջենիֆեր դառնալուց առաջ Ջեյմս Պրիցկերը փոխգնդապետ է եղել, ով 11 տարի զինվորական ծառայության մեջ է եղել, իսկ այնուհետ 16 տարի եղել է ԱՄՆ-ի ազգային գվարդիայում:


http://www.tert.am/am/news/2013/09/17/forbes-transsexual/