Սեպտեմբերի 19-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած ազատամարտիկների հանրահավաքին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն անդրադարձավ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանի վերջին հայտարարությանը, որտեղ կուսակցության 33-ամյա ղեկավարը հայ աղջիկներին կոչ էր արել զրկվել կուսությունից. «Մի կին ելույթ ունեցավ, ասաց՝ կուսակցություն  է ստեղծում, սկբզից թվում էր, թե կանանց կուսակցություն է, պարցվեց, որ ոչ՝ էգերի: Ասեց՝ գիտեք՝ մարդն էլ կովի նման մի էակ է՝ ֆիզեոլոգիա ունի, եւ էդ ֆիզեոլոգիան պիտի բավարարվի: Դրա համար էգ լինելով մենք պիտի կովի պահվածք ունենանք. անդադար սեքս, սեքս, սեքս»:

Մանուչարյանի խոսքով՝ այսօր «բարբարոսների ձեռքում գտնվով՝ ե՛ւ թերթը ե՛ւ հեռուստատեսությունը միայն սեքսից են խոսում». « Որովհետեւ պետք է ապուշացնեն երիտասարդին, երիտասարդի արյունը խաղում է, եւ նրան մեկ- մեկ թվում է, թե այս ամենի մեջ ազատություն կա, մինչդեռ չգիտի, որ սա ազատության սպանություն է»:




http://news.am/arm/news/172159.html