Վաղուց արդեն կուլտային դարձած «30-ն անց» 4 կանանց մասին սերիալի ֆենոմենալ հաջողությանը քննադատները տալիս են շատ հասարակ բացատրություն:
Հեղինակները կարողացել են հետաքրքիր պատմել ոչ թե 20-ամյա մոդելային արտաքինով գեղեցիկ աղջիկների, այլ հասուն կանանց՝ Նյու Յորքի սովորական բնակիչների մասին, որոնք ունեն վառ ու ինքնատիպ անձնական կյանք: Այս մասին հաղորդում է viva.ua-ն:
1990-ականներին հեռուստասերիալի երևան գալուց հետո միլիոնավոր կանանց գիտակցության մեջ տեղի ունեցավ հեղափոխություն: Նրանք վերջապես տեսան, որ գեղեցիկ սեռի հետաքրքրությունների շրջանակը 30-ից հետո ավելի լայն է, քան «տուն-ընտանիք-աշխատանք»-ը:
Այն, ինչ արգելված էր, հիմա թույլատրելի դարձավ. կանայք նույնպես, ինչպես որ տղամարդիկ, ունեն կյանքից հաճույք ստանալու իրավունք:
Արդյունքում սերիալը 6 սեզոնում ստացավ 6 «Էմմի», 8 «Ոսկե գլոբուս», ևս 36 այլ մրցանակներ, գումարած՝ անհավանական ճանաչում ամբողջ աշխարհում, իսկ 4 դերասանուհիները՝ Սառա Ջեսիկա Փարքերը, Քեիմ Քեթրոլը, Քրիսթին Դևիսն ու Սինտիա Նիքսոնը, սովորական դերասանուհիներից վերածվեցին իսկական աստղերի:
Նրանց նմանակում էին, մեջբերումներ կատարում, ցանկանում նրանց նմանվել:
Jimmy Choo կոշիկներ ու Manolo Blahnik, Apple նոութբուք, Fendi պայուսակ, «Կոսմոպոլիտեն» կոկտեյլ, միասեռական ընկեր, Նյու Յորքի շքեղ կյանք, բացահայտտ խոսակցություններ սեքսի մասին. այդ ամենը մտան սերիալի երկրպագուների կյանք՝ որպես չափանիշներ:
http://www.1in.am/arm/more_entertainment_215980.html