66-ամյա կոլումբիացին, ում անունը չի հրապարակվում, տեղական թերթին պատմել է, որ դիտմամբ է չարաշահել դեղորայքը, որից հետո մի քանի օր տառապել է էրեկցիայից:

Ինչպես տեղեկացրել է Colombia Reports-ը, դեղամիջոցը տղամարդու մոտ փտախտ է առաջացրել: Երբ նա դիմել է բժիշկներին, վերջիններս հայտնաբերել են, որ նրա առնանդամը բորբոքված և կոտրված է: Մասնագետները բացատրել են, որ միակ միջոցն այն հեռացնելն է, քանի որ բորբոքումը և փտախտը կարող են տարածվել այլ օրգանների վրա:

Դեպքից հետո հիվանդանոցը խորհուրդ է տվել տղամարդկանց առանց բժշկի նշանակման նման ազդեցություն ունեցող դեղորայք չընդունել:
1in.am