Խոյ

Առավոտից յուրաքանչյուր նոր մեկնարկած գործ կպահանջի աներևակայելի ջանքեր կայուն ընթացք ստանալու համար: Դուք ստիպված կլինեք հատուկ ուշադրություն դարձնել այլոց հարուցած դժվարությունների հաղթահարմանը: Հնարավոր են այնպիսի գործեր, որտեղ տեղեկացվածության սակավությունը կխանգարի ձեզ լիարժեքորեն ներգրավվել աշխատանքային ստեղծագործ ռիթմին: Անլուծելի խնդիրներ քիչ կառաջանան ձեր ճանապարհին, ամենադժվարները կստանան կարճեցված լուծում համառության ու աշխատասիրության շնորհիվ:

Ցուլ

Կարևոր օր է: Եթե ինչ-որ որոշում է հասունացել, տեղի կունենա այն, ինչ լրացուցիչ լիցք կհաղորդի ու կդրդի կոնկրետ գործողությունների կամ բանակցությունների մեկնարկի: Դուք պատրաստ եք ցանկացած պատասխանատվության, ու շրջապատի մարդիկ դա շատ լավ են հասկանում: Ձեր ունակությունները կարող են համապատասխան հիմքեր ստանալ, հնարավոր է նոր նպատակներ ձեռք բերեք: Անձնական հարաբերություններում հասունանում է լուրջ խոսակցության անհրաժեշտություն կամ որոշակիության պահանջ:

Երկվորյակներ

Այսօր խիստ շարժուն եք, ակտիվ ու նոր տպավորությունների ծարավ: Գործերի հաջողությունը հիմնականում պայմանավորված է էներգախնայողության այն ռեժիմով, որով արթնացել եք դեռ առավոտից: Կան գործեր, որոնք պահանջում են անհետաձգելի որոշումներ` կապված տեղեկատվության որոնման ու վերամշակման հետ: Բարենպաստ օր է կարճ տարածության վրա ճամփորդությունների ուղևորվելու համար: Դուք հեշտ եք ծանոթանում, ներգրավվում միանգամայն անծանոթ զրույցներին: Օրվա խորհուրդը` մեկ անգամից անել միայն մեկ գործ` առանց ինչ-որ բան հետաձգելու:

Խեցգետին

Ստիպված եք գործել հանգամանքների բերումով` հանգիստ արձագանքելով ամենաբարդ գործողություններին կամ նոր պարտավորությունների առաջացմանը: Առկա է խնդիրները լուծելու, պայմանավորվելու հնարավորություն: Ձեզ համար կարևոր է այժմ բոլորի ուշադրության կենտրոնում լինել, բացատրել բոլորին ձեր գործողությունների շարժառիթներն ու կարևորությունը: Հնարավոր է, որ ինտուիտիվ մակարդակում դուք զգում եք իրավիճակը արմատապես փոխելու պահանջ: Ժամանակի մի մասը տրամադրեք տնային մթնոլորտի կարգավորմանը, հարթեցրեք հարաբերությունների կնճիռները:

Առյուծ

Ուշադրությունը ցրված է, գործերն ու կապերը` խճճված, ու դուք դժվարությամբ եք կենտրոնանում մեկ թեմայի վրա: Եթե պլաններում անորոշություն է գոյացել, շտապեք իմանալ այն մասին, թե ինչն է ձեզ առավել հուզում: Օրը հարմար է պարզաբանումներ տալու և ստանալու համար, լավ կանցնեն ընկերների հետ զրույցները, գործընկերների հետ բանակցությունները: Այսօր ու մոտակա օրերին ձեզ համար շատ կկարևորվի հետադարձ կապի առկայությունը: Մի ենթարկվեք թուլություններին, հրաժարվեք անպետք իրերից: Հնարավոր է` ձեր շուրջ ավելի շատ բան է կատարվում, քան պետք է ու ցանկալի:

Կույս

Բարձր աշխատունակության ու հեռանկարների հիանալի տեսլականի օր է: Դուք կգերակշռեք ռացիոնալ առաջարկների հորձանուտում, ըստ որում` դա հավասարապես վերաբերում է թե տանը, թե աշխատավայրին: Թերություն կարելի է համարել ավելին անելու ցանկությունը, որը կարող է թուլացնել ուշադրությունը ու ցաքուրցրիվ տալ թանկարժեք էներգիան: Կարևոր գործընթացներ են մեկնարկել ձեր շրջապատում: Դուք կարող եք հատուկ պատասխանատվություն պահանջել նրանցից, ովքեր ձեր ենթակայության ներքո են աշխատում: Խուսափեք հոգեկան ճնշումներից:

Կշեռք

Հակասական միտումների կենտրոնում եք հայտնվել: Մի կողմից օգտավետ տեղեկություններ եք ստանում, մյուս կողմից էլ անհեռանկարային հանդիպումների ու քննարկումների մասնակցում: Աշխատավայրում առավել պահանջված են ստեղծագործական չկրկնվող մոտեցումները: Դուք կարող եք հայտնվել նաև խարդավանքի կենտրոնում` ինքներդ էլ չիմանալով դրա մասին: Պատասխանատու եղեք կատարվելիք աշխատանքի նկատմամբ: Ազատ ժամանակ զբաղվեք հմտությունների կատարելագործմամբ ձեր իսկ նախընտրած եղանակով:

Կարիճ

Դուք հակված եք գնալ մինչև վերջ, մեծ է միանգամից ամեն ինչ հասցնելու ցանկությունը: Հեռու մնացեք քաոսից, ունեցեք հստակ կողմնորոշիչներ, մի կողմ թողեք շեղող գործոնները ու կենտրոնացեք այնպիսի գործի վրա, որն առաջնային է: Արագ արդյունքին հանգեցնող գործերը պետք է որ գերակա լինեն: բարենպաստ օր է ֆինանսական օպերացիաներ անելու, փաստաթղթեր ստորագրելու համար: Կարող եք խոշոր գնումներ թույլ տալ ձեզ: Գործընկերների հետ լավ կլինի քննարկեք ֆինանսական պլանի դետալները հետագայում տհաճություններից խուսափելու համար:

Աղեղնավոր

Ձեր առջև բացվում են բարենպաստ ֆինանսական հեռանկարներ, բայց ձեզ ավելի շատ անհանգստացնում է աշխատանքի` հսկայական տեմպերով աճող ծավալը: Արագորեն հստակեցրեք առաջնահերթությունները, որ գլուխներդ ժամանակից շուտ չբռնեք ու փորձեք նկատել դրանք կյանքի կոչելու ամենաշահավետ ուղղությունը: Անձնական կյանքի հեռանկարները այսօր հեղհեղուկ են, անկայուն, քանի որ մթնոլորտում թևածում է անվստահությունն ու անհամաձայնությունը, և միայն լուրջ միտումները կարող են դրական արդյունք ապահովել:

Այծեղջյուր

Օրը ավելի շատ խնդիրներ է բերում, քան դուք կարող եք լուծել: Ստիպված եք արագ աշխատել` առանց շեղվելու, վերահսկելով մի քանի ուղղություն միաժամանակ: Մի ներքաշվեք նոր թեմայի քննարկման մեջ, եթե այն չի համապատասխանում ձեր հիմնական պլաններին: Լավ կլինի զբաղվեք ձեզ համար առավել օգտակար տեղեկատվության հավաքմամբ ու յուրացմամբ: Արագ է առաջանում համընկնող նպատակների փոխադարձելիությունն ու ներդաշնակությունը: Դա թույլ է տալիս մրցակիցների նկատմամբ հասնել առավելության, լարված իրավիճակը դարձնել աշխատանքային ու եկամուտ ստանալ:

Ջրհոս

Հիանալի օր է օրակարգային պլանների իրագործման համար: Զննեք բոլոր դետալները, կանխորոշեք հետևանքները, հետո միայն ինչ-որ բան ձեռնարկեք: Մի քանի գործ միանգամից չի կարելի անել: Մոտակա ժամանակներս սահմանափակվեք գործերով, որոնք հաշվարկված են երկարատև, խոստումնալից եկամտով արդյունքի վրա: Ուշադիր եղեք փաստաթղթերի նկատմամբ մանրուքների պատճառով տհաճությունների մեջ չընկնելու համար: Ռոմանտիկ ոլորտում ժամանակ է, երբ դուք որոշակիություն եք ուզում մտցնել: Բարենպաստ ժամանակ եք ընտրել դրա համար:

Ձկներ

Դրսևորվում են ձեր ուժեղ կողմերը, դուք կարող եք իրավիճակը հստակ կառավարել: Աշխատանքում հնարավոր է բեռնվածության աճ, նոր հանձանարարություններն ու հետաձգված գործերը իրականացնելու անհրաժեշտություն: Կարելի է բարեկարգել տունը: Պրոբլեմային իրավիճակներում հաշվի նստեք հարազատների խորհրդի հետ: Ստեղծեք բարենպաստ մթնոլորտ բոլորով միասին հաճելի զբաղմունքին տրվելու համար: Լավ օր է հյուրեր ընդունելու, ընտանեկան միջոցառումներ կազմակերպելու համար: