Մեծ Բրիտանիայում թողարկման է պատրաստվում նոր հեռուստատեսային նախագիծ՝ «Sex Box» անվանումով: Հաղորդման ընթացքում հրավիրված զույգերը սիրով կզբաղվեն հենց ստուդիայում, դրա համար նախատեսված հատուկ հատվածում: Channel 4-ի շոուի առաջին թողարկմանը կմասնակցեն ինչպես ավանդական, այնպես լ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող զույգեր:

Ծրագրի հեղինակների խոսքով՝ իրենք ուզում են իրենց հանդիսատեսի հետ խոսել «իսկական սեքսի, ոչ թե այն մասին, թե ինչպես են այն ներկայացնում ամսագրերում, ֆիլմերում եւ համացանցում»:
Դրա համար հրավիրված զույգերը սեքսով պետք է զբաղվեն ստուդիայի հատուկ պատրաստված անթափանց եւ ձայնակայուն հատվածում: Այնուհետեւ սիրահարները կքննարկեն իրենց փորձը հոգեբանների եւ սեռաբանների հետ: Sex Box  հաղորդման առաջին թողարկմանը կմասնակցեն երեք հետերոսեքսուալ եւ մեկ նույնասեռական զույգեր, հաղորդում է Vesti.ru-ն՝ վկայակոչելով Belfast Telegraph-ը:

Յուրաքանչյուր թողարկում կտեւի մեկ ժամ: Այն կսկսեն ցուցադրել հոկտեմբերի 7-ից: Sex Box ծրագիրը միակը չէ մեծահասակների համար, որի հեռարձակումն սկսում է Channel 4-ն իր նոր եթերաշրջանում: Հեռուստադիտողներին սպասվում են նաեւ ծրագրեր, նվիրված դեռահասների գիտակցության վրա պորնոգրաֆիայի ազդեցությանը: Կլինի նաեւ հաղորդում, որտեղ ֆոռնոֆիլմերի սիրահարները կարող են հանդիպել իրենց սիրելի դերասանների հետ:


http://news.am/arm/news/173104.html