Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՃՈ աշխատակիցները փորձում են կանգնեցնել նրան, սակայն վարորդը դիմում է փախուստի, ինչից հետո հետապնդող ոստիկանները ռադիոկապով տեղեկացնում են ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից էլ հրահանգ են ստանում, որպեսզի մի քանի ավտոմեքենաներով շրջափակեն փախուստի դիմած վարորդին ու նրա տրանսպորտային միջոցը: Կիլիկիա թաղամասում ՃՈ աշխատակիցներին հաջողվում է «փախստականի» առաջխաղացումը կասեցնել, ինչից հետո ավտոմեքենայի վարորդ, Երևան քաղաքի Սայաթ-Նովա 12 շենքի բնակիչ, 20-ամյա Սերժ Վարդանյանը և ուղևոր, Երևան քաղաքի Մոսկովյան 31 շենքի բնակիչ, 22-ամյա Ռաֆայել Այվազյանը սկսում են դիմադրություն ցույց տալ ճանապարհային ոստիկաններին, իսկ վարորդն էլ հրաժարվում էր ներկայացնել փաստաթղթերն ու ավտոմեքենայի բանալիները: Կարճ ժամանակ անց նշված վայր են ժամանում Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանն ու նրա տեղակալ Արման Հակոբյանը, և տեսնելով, որ երիտասարդները հրաժարվում են կատարել ոստիկանների օրինական պահանջները, կալմեջ անելով, իրենց անպարտելի համարող, սակայն Սասնա էպոսի «բոզ նապաստակի» նման փախուստի դիմած երիտասարդներին տեղափոխեցին ոստիկանության Մալաթիայի բաժին, ինչպես նաև՝ նրանց ավտոմեքենան: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ս. Վարդանյանը վերջերս է զրկվել ավտոմեքենան վարելու իրավունքից, քանի որ ավանդույթ է դարձրել «չղջիկի նման» ողջ գիշեր երթևեկության կանոնների կոպիտ խախտումներով թրև գալ երևանյան փողոցներում, և նա հանրությանը հայտնի «Ճվճվ» Արոյի անուղղելի զավակն է, իսկ ուղևոր Ռ. Այվազյանը սովորում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում: Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Միջադեպի մանրամասներն ու տեսանյութը դիտեք Արմենիա հեռուստաընկերության «Սուր անկյուն» հաղորդաշարի՝ սեպտեմբերի 29-ի թողարկմանը, ժամը 22:00-ին: ©shamshyan.com
Սասնա էպոսի հայտնի «բոզ նապաստակ»-ի նման փախուստի դիմած «Ճվճվ» Արոյի տղայի ու նրա ընկերոջ փախուստը կանխեցին Երևանի ՃՈ պետն ու նրա տեղակալը
Comments are closed.