Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Նրանց առաջին օգնություն են ցուցաբերել Օշականի բնակիչները՝ գյուղապետ Արամ Ներսիսյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայր է ժամանել ոստիկանության Աշտարակի խումբը՝ խմբի օպերգծով տեղակալ, բաժնի պետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ: Տեղում են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ դասակի հրամանատար Արմեն Պողոսյանի գլխավորությամբ: Այս պահին վթարի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչները՝ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հիվանդանոց են տեղափոխվել վարորդ Խ. Խաչատրյանն ու վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ ստացած Օշական գյուղի բնակիչ, 53-ամյա Մեսրոպ Միրիջանյանը, ում Աշտարակի բժշկական կենտրոնից քիչ առաջ տեղափոխեցին Արմենիա բժշկական կենտրոն, որտեղից էլ ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ քննչական խմբին հայտնեցին, որ Մ. Միրիջանյանը մահացել է: ©shamshyan.com
Ողբերգական ավտովթար Օշական գյուղում. 65-ամյա վարորդը Opel-ով բախվել է ծառին և էլեկտրասյանը և կողաշրջվել. կա մեկ զոհ, մեկ վիրավոր
Comments are closed.