-Երկու բառով բնութագրեք ձեզ:

Էներգիայով լի, խենթ:

-Եթե ոչ հաղորդավար, ապա ի՞նչ:

Ակսեսուրների դիզայներ:

-Ու՞մ հետ եք խոսում Ձեր պրոբլեմների մասին:

Ֆեյսբուքի ընկերներիս հետ, կամ ավելի շուտ ստատուս եմ գրում:

-Խենթություններ կանե՞ք: (եթե այո ապա ում համար կամ ինչի):

Արել եմ, կանեմ նրա համար ում շատ կսիրեմ:

-30 տարի անց, ինչպիսին եք լինելու: Ձեր պատկերացումները:

Նույն ձև <<տրճիկ>> տալով:

 Մենակ մնում ե՞ք դուք ձեր հետ:

Մնում եմ, բայց չեմ կարող ինքս ինձ հետ մնալ, սկսում եմ կարոտել ուրիշներին:

-Ինչի՞ համար կզղջայիք:

Որ Գարի Փոթեր չեմ:

-Անպատասխան հարցեր ունե՞ք: Ում են ուղղված:

Երկնքին է ուղղված:

-Ի՞նչ չէիք անի երբեք:

Բեմի վրա սեքսով չեմ զբաղվի, հանդիսատեսի ներկայությամբ…

-Ինչի՞ եք ընդունակ զայրացած ժամանակ:

Ինձնից էլ եմ վախենում, ամեն ինչ… անզգա եմ դառնում:

-Այն մարդը ումից վախենում և ամաչում եք:

Միջակներից:

-Եթե ունենայիք հնարավորություն:

Ես մի այնպիսի շոու կանեի, որ կզարմանային ամբողջ աշխարհում:

 Ամա՞ռ, թե՞ ձմեռ:

Գարուն:

 Ֆիլմերի ո՞ր ժանրն եք նախընտրում:

Ֆանտաստիկ, միստիկ, սարսափ:

 Սիրելի ուտեստը:

Ձուկ ցանկացած տեսակի:

-Վաղը աշխարհի վերջ է, ի՞նչ կանեք:

Կամուսնանայի: Գոնե մի օր կզգայի ինչ է դա:


http://www.slaq.am/arm/news/155268/