Ես մի շատ գեղեցիկ ժանյակե ստրինգ էի կրում, երբ ընկերս ասաց. «Victoria’s Secret-ը լավ գիտի՝ ինչ է անում»:

– Էլեն Ս.

Այն երիտասարդը, ում հետ ես հանդիպում էի, խնդրեց ինձ չկրել վարդագույն ժանյակե կրծկալը, քանի որ այն իր տատիկին էր հիշեցնում: Այդ դեպքից հետո մենք երկար չհանդիպեցինք:

– Անի Բ.

Մի անգամ, տեսնելով ինձ ներքնազգեստով, ընկերս ասաց. «Կուզեի Հելոուինը միակ տոնը չլիներ, երբ դու կարող ես այս հանդերձանքով դուրս գալ»։ Դե իհարկե:

– Սառա Ջ.

Ամուսինս տեղեկացրեց, որ շատ հրապուրիչ է, երբ ես անկողնում անդրավարտիք եմ կրում: Հը՜մ, համոզված եմ՝ նա շորտս նկատի ուներ:

– Ջուլիետա Բ.

Ընկերոջս տարեդարձի կապակցությամբ մի կրծկալ էի ընտրել՝ բազմաթիվ կապիչներով: Կարծում էի՝ նա կգրգռվի այդ տեսարանից: Փոխարենը՝ նա գլուխ չհանեց, թե ինչպես պետք է արձակել կրծկալը և շփոթված հարցրեց. «Ի՞նչ է սա, կուսության կրծկա՞լ»:

– Թինա Պ.

Նա ասաց, որ իմ շապիկի գույնը հիշեցնում է ստամոքսի խանգարման դեմ իր դեղը: Կնոջը սեքսուալ զգացողություն պարգևելու հիանալի տարբերակ:

– Դինա Կ.

Երբ դասավորում էի լվացքս, ընկերս վերցրեց բոլոր ստրինգներս, միմյանց կապելով՝ մի մեծ գնդակ ստացավ և մեծ գոհունակությամբ ասաց. «Այժմ կարիք չկա դասավորելու»:

– Մերի Գ.

Ես փոքր կուրծք ունեմ: Մի անգամ ամուսինս, վերցնելով իմ կրծկալներից մեկը, ասաց. «Դու ամենամեծ չափսն են կրում, չէ՞»:

– Վիկա Մ.

Նա վերցրեց իմ ստրինգը և անարտահայտիչ դեմքով ասաց. «Հրաշալի պարսատիկ է, կարելի է վերևից «քարկոծել» անցորդներին»:

– Մարիա Թ.
cosmo.am