Անցյալ ձմռանը Ջենիֆեր Լոուրենսը ճանաչվել է մոլորակի ամենացանկալի կին: Սակայն The Sun պարբերականի հետ հարցազրույցում նա ասել է.«Ես ինքս ինձ սեքսուալ չեմ համարում, հետևաբար սեքս-խորհրդանիշ չեմ հանդիսանում»:

Դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը ևս իրեն սեսքուալ չի համարում. «Ես ինձ սեքսուալ չեմ զգում: Հենց հիմա՝ հաստատ ոչ»,- ասել է դերասանուհին:

FHM ամսագրի ընթերցողները դերասանուհի Միլա Կունիսին հայտնիներից ամենասեքսուալն են համարել: «Ես չունեմ այն բնական սեքսուալությունը կամ զգայուն վարքագիծը, ինչպիսին ունեն որոշ կանայք»,- այս կապակցությամբ ասել է Կունիսը:

Կոլումբիացի Սոֆյա Վերգարան 2 տարի անընդմեջ եղել է 99 ամենացանկալի կանանց վարկանշային աղյուսակում առաջատարը: Սակայն իրականում նա իրեն այնքան էլ սեքսուալ չի համարում. «Հավատացե՛ք, ես նույնիսկ չեմ կարող մերկ քնել: Այսինքն՝ մերկ կարող եմ, սակայն միշտ՝ գուլպաներով»:

«Բոլոր ժամանակի ամենասեքսուալ արտիստները» հիթ շքերթում 8-րդ տեղում է հայտնվել Նիկոլ Շերզինգերը: «Ես իմ մեջ սեքսուալություն չեմ տեսնում»,- ասել է սևահեր գեղեցկուհին:

http://www.1in.am/arm/more_entertainment_218607.html