Նախ դրանք նպաստում են հեշտոցի սնկային ախտահարմանը եվ միզուղիների վարակներին, և բացի այդ՝ արդեն առկա վարակների արագ տարածմանը: Երկրորդ, դրանք առաջացնում են մաշկի գրգռվածություն, վնասվածքներ, սեռական օրգանների խանգարումներ և նույնիսկ՝ թութք (հեմորոյ):
Վիճակագրությունը վկայում է, որ սթրինգների կրումը պայմանավորում է ընկնելու կամ ավտովթարների ժամանակ սեռական օրգանների վնասվածքներ ստանալու հավանականության կտրուկ աճ:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ սթրինգ պետք է կրել հնարավորին չափ հազվադեպ:
Իսկ եթե դուք նախընտրում եք հենց այդ ներքնազգեստը, ապա հաշվի առեք հետևյալ մի քանի կանոնները.
1. Մի կրեք սթրինգ շոգ և խոնավ եղանակներին, որպեսզի խուսափեք տարբեր վտանգավոր բակտերիաների համար նպաստավոր կենսապայմաններ ստեղծելուց:
2. Ընտրեք ներքնազգեստ, որը կարված կլինի բնական կտորներից , ինչպիսիք են բամբակն ու մետաքսը, քանի որ դրանք չեն խանգարում օդի շրջանառությանը և չեն առաջացնում ջերմոցային էֆեկտ:
3. Կրեք բացառապես ձեր չափերին համապատասխան ներքնազգեստ, քանի որ շատ սեղմ չլինելու դեպքում սթրինգն այնքան վտանգավոր չէ վարակների տարածմանը նպաստելու տեսանկյունից:
4. Մի կրեք սթրինգ ողջ օրվա ընթացքում:
5. Եթե դուք, այնուամենայնիվ, կրում եք սինթետիկ ներքնաշորեր, ապա օգտագործեք ամենօրյա միջադիրներ և մի մոռացեք դրանք պարբերաբար փոխել:
6. Խուսափեք սթրինգով լողազգեստներից:
՝ http://www.kiss.am/blog/aghjikne_r_parzvowm_e%27_st%27ringy%27_vtangavor_e%27/2013-08-22-37