Խոյ
Օրվա սպասումները կարող են արդարանալ, չնայած այն հանգամանքին, որ նվազել են հանգամանքների վրա ազդելու ձեր հնարավորությունները: Վերահսկողության տակ պահեք գործնական հարցերը, հատկապես, եթե հաջողությունը կախված է գործընկերների հետ փոխազդեցության արդյունավետությունից: Այժմ դուք կարիք եք զգում, որ ձեզ նկատեն, դրական գնահատական տան ձեր նվաճումներին կամ էլ ուղղակի գովաբանեն: Ձեր վարքագիծը երբեմն կարող է դառնալ կտրուկ ու ագրեսսիվ: Աշխատեք քաոսից ու միօրինակությունից խուսափել:
Ցուլ
Կարող են ի հայտ գալ խնդիրներ, որոնց համար լուծում այս պահին չի գտնվի կամ էլ հնարավոր չէ դրանց վրա որևէ կերպ ազդել: Ստպված եք զիջումների գնալ: Խուսափեք խարդավանքներից ու ձեր գրաֆիկը դարձրեք ավելի քիչ ծանրաբեռնված երկրորդական բաներով: Շփումը, այդ թվում նաև գործնական հարաբերությունները, այսօր ավելի լավ կլինի սահմանափակել: Կարող եք բախվել շրջապատի մարդկանց չմոտիվացված վիրավորանքների, նկրտումների, նախանձի հետ:
Երկվորյակներ
Օրվա ընթացքում կատարեք այն, ինչ ձեզանից պահանջվում է: Եթե բարդություններ են առաջանում, ձգտեք կառուցվածքային մոտեցում ցուցաբերել, մի ձգձգեք ոչինչ, ինչ կարելի է միանգամից շտկել: Առաջանում է որոշակի լարվածություն: Այժմ չարժէ ուղղակի ռիսկի դիմել, թույլ մի տվեք, որ մարդիկ ձեզ ներքաշեն խարդավանքների մեջ: Որոնեք ու գտեք լարվածության թոթափման նորանոր մեթոդներ: Սիրո մեջ ուշադիր եղեք զուգընկերոջ զգացմունքների նկատմամբ, մի ճնշեք ու պահանջկոտություն մի ցուցաբերեք:
Խեցգետին
Օրը կարող է հանգիստ ընթացք ստանալ աճող լարվածության ֆոնի վրա: Խուսափեք որևէ փոփոխություն նախաձեռնելուց կամ որևէ գործի վրա համակ կենտրոնանալուց: Սակայն թուլանալ ևս չարժէ հատկապես այն թեմաներում, որտեղ զգում եք ձեր դիրքերի թուլացումը: Կարող է սրվել մրցակցությունը, իսկ սպառնալիքը կարող է վրա հասնել անսպասելի տեղից: Մոտակա օրերին բաց տեղեր մի թողեք: Ճգնաժամային ժամանակահատված է գործընկերային հարաբերությունների համար: Մոտ օրերին կարող է առաջանալ խնդիր, որը վաղուց էր հասունանում:
Առյուծ
Մոտ օրերին անսպասելի լարվածություն կզգաք` անիմաստ կարևորություն հաղորդելով ամեն իրողության: Դուք հակված եք պնդելու ձեր սեփական կարծիքն ամեն տեղ, որտեղ անգամ չեք էլ նախատեսել ելույթ ունենալ: Կարելի է բախվել դժվարությունների հետ, բայց մի շտապեք ռիսկի տակ դնել ձեզ համար որևէ արժեքավոր բան: Անձնական կյանքում ավելի լավ կլինի ոչինչ չփոխել, բայցև չզսպել այն, ինչ դուրս է ձեր իշխանությունից: Լավ ժամանակ է կախվածություններից խուսափելու համար:
Կույս
Զգայականորեն հագեցած օր է: Իրավիճակները կարող են պարզությամբ չփայլել, հնարավոր են շահերի բախումներ: Դուք ինտուիտիվ մակարդակում կարող եք ձգտել հեռու մնալ կպչուն մարդկաց սիրալիրությունից: Հնարավորության դեպքում` աշխատեք տանը: Այսօր կարելի զիջումների գնալ, ինչ-որ բաներում սահմանափակվել: Աշխատեք ներքին հավասարակշռության պահպանման վրա, առայժմ մի շտապեք վերլուծել աշխատանքի արդյունքները: Ավելի շատ ֆիզիկական վարժություններ կատարեք, քայլեք, հետևեք հոգնության հետևանքով առաջացած մտքերին:
Կշեռք
Այսօր վերջապես կկարողանաք հանգստանալ: Զգայական ներգրավվածությունը կոլեկտիվային անցուդարձին կստիպի ձեզ լուծել հարցեր` կապված նորանոր դերաբախշումների հետ: Սպասեք նորությունների, հնարավոր է` ստիպված լինեք կարևոր ընտրություն կատարել: Եթե ինչ-որ կարևոր բանի հետ բախվեք, այդպես էլ պետք է լինի, չարժեք այդ իրողությունը դարձնել ողբերգություն: Աշխատեք օգուտներ քաղել ամեն ինչից ու աշխատեք կանխատեսել բարդացումները:
Կարիճ
Ոգեշնչվածությունն ու էներգիան առատ են, հնարավոր է` արժանի օբյեկտ չգտնեք դրանք կիրառելու համար: Որպեսզի օրը դատարկ չանցնի, անհրաժեշտ է ամբողջությամբ տրվել աշխատանքին: Մի ձգեք դեպի ձեզ դժբախտությունները, վանեք ոչ դրական մտքերն ու խորհրդածությունները, քիչ վիճաբանեք ու մի փորձեք ամբողջ աշխարհին բացատրել ձեր իրավացիությունը: Ուշադիր եղեք այն թեմաների նկատմամբ, որտեղ հնարավոր են բարդացումներ: Դիմեք օգնության, եթե զգում եք, որ միայնակ չեք կարողանում հարթել իրադրությունը:
Աղեղնավոր
Ձեր ստեղծագործական հնարավորությունները այժմ ստուգվում են անսպասելի բեռնվածությունների ու կոլեկտիվային անկայուն մթնոլորտի ֆոնին: Մի գործն արեք միանգամից` առանց մասնատելու: Միայն այդպես կարող եք անհրաժեշտ արդյունքի հասնել: Այժմ հակված եք մանրագույն բացթողումները նկատելու, դա մի դարձրեք սովորություն կամ զբաղմունք: Անձնական կյանքը կզարմացնի զգացմունքների պարադոքսալ զարգացումներով: Լավ կլինի սահմանափակեք ձեզ լրացուցիչ զգայական շփումներից:
Այծեղջյուր
Հետևեք որոշ զարգացումների նկատմամբ ձեր արձագանքին: Եթե սովորական նկրտումները ու ինքնասիրությունը գերակայեն ռացիոնալիզմի վրա, դուք կարող եք պարտվել: Մի համառեք, եթե ձեզ առաջարկում են օգնություն կամ ուղղակի հոգ են տանում ձեր մասին: Մի վերցրեք ձեզ վրա լրացուցիչ բեռնվածություն, բայց վերահսկեք ընդհանուր գործի թույլ օղակները: Հետաձգեք վերանորոգումը, սահմանափակեք էլեկտրականության հետ կապված աշխատանքները:
Ջրհոս
Իրադարձությունները զարգանում են ակտիվորեն: Մոտակա օրերին ինչ-որ բան կարող է արմատապես առաջընթաց արձանագրել, մի փորձեք իրավիճակն ավելի շիկացնել` ապացուցելով այն, ինչ ապացուցման կարիք չի զգում: Ձեր առաջադրած հարցերին պատասխաններ մի սպասեք, դրանք կարող են անսպասելի հուզական կոնտեքստ ունենալ: Լավ կլինի մի փոքր հանգստանաք, քանի որ կան թեմաներ, որոնք կարող են ինքնահոսի զարգանալ ու համապատասխան ընթացք ստանալ: Արձագանքեք նրանց խնդրանքին, ովքեր ժամանակին ձեզ օգտակար են եղել:
Ձկներ
Բարդ օր է: Վարքագծի սովորական սխեմաները կարող են չաշխատել: Խնդիրների լուծմանը մոտեցեք ստեղծագործաբար: Ճնշում մի գործադրեք մարդկանց վրա, մի օգտագործեք անձնական գրավչությունը ու հին կապերը: Լավ կլինի զբաղվեք սեփական նախագծերի առանձին մասերի դիտարկումով, որպեսզի զգաք, որ գործերևը ըթնանում են նորմակլ ընթացքով ու ձեր կյանքում վերջապես կարգոջկանոն է հայտնվում: Ծայրահեղ ոչ ցանկալի է անտեսել անվտանգությունը:
emedia.am