Հնդկաստանում երեք տարեկան տղան վաղահաս սեռական հասունացումից խուսափելու համար գլխուղեղի վիրահատության է ենթարկվել: Բանն այն է, որ մեկուկես տարեկան հասակում երեխայի մոտ սկսել են աճել սեռական օրգանները, և փոխվել է վարքագիծը:

The India Times կայքի տվյալներով՝ երեխայի ծնողները նկատել են նրա մարմնի ձևափոխումները, երբ երեխան մեկուկես տարեկան է եղել: Տղայի մարմնին մազեր են աճել, ձայնը խռպոտացել է, դեմքին կորյակներ են առաջացել և մեծացել են սեռական օրգանների չափերը: Տղայի վարքագիծը կոպիտ և ագրեսիվ է դարձել:

Jawaharlal Institute of Postgraduate Medical Education and Research հիվանդանոցում տղային հետազոտելու արդյունքում բժիշկները հայտնաբերել են, որ նրա օգանիզմը չափազանց շատ սեռական հորմոններ է արտադրում:

Հետագա ուսումնասիրություններից պարզվել է, որ գիտոտալամուսում, որը էնդոկրինային կարգավորումների կենտրոնն է հանդիսանում, բարորակ գոյացություն է առաջացել, որն էլ խափանել է ուղեղի այդ հատվածի աշխատանքը:

Հետագա երկու տարիների ընթացքում բժիշկները անարդյունք փորձել են արգելափակել սեռական հորմոնների արտազատումը, սակայն երեխայի ծնողներն այլևս ի վիճակի չեն եղել վճարել թանկարժեք ներարկումների համար, որոնք պետք է կատարվեին 10 տարի շարունակ:

Այդ ժամանակ էլ բժիշկներն առաջարկել են գլխուղեղի վիրահատություն կատարել: Երեք ժամ տևած վիրահատության ընթացքում նրանք հեռացրել են բարորակ գոյացությունը:

Բարեբախտաբար, վիրահատությունը հաջող է անցել, և երեխան այլևս լրացուցիչ բուժման կարիք չունի, լրագրողներին տեղեկացրել է հիվանդանոցի նյարդավիրաբույժ Ռուպեշ Կումարը:
http://www.1in.am/arm/more_entertainment_219463.html