Խոյ

Ամբողջ օրվա ընթացքում ձեր ուշադրությունը անընդհատ զբաղեցնում են մանրուքները: Բացառված չէ, որ դրանով պայմանավորված` ավելի շուտ կհոգնեք ու կթախծեք: Իրական Խոյերի համար ըստ աստղերի անհնարին բաներ չկան, ու չկան խնդիրներ, որոնք նրանք ի վիճակի չլինեն լուծել: Քաոսային խնդիրները լուծելուց մի խուսանավեք, աշխուժացրեք ձեզ շրջապատը, թող որ այսօր ձեզ շրջապատեն միայն դրական աուրայով մարդիկ: Դարձրեք օրը ավելի շատ զգացմունքային ու ստեղծագործական: Նվիրեք օգտակար նվերներ:

Ցուլ

Ստեղծագործական մոտեցումները այս կամ այն հարցի նկատմամբ այսօր լավ ծառայություն կմատուցեն ձեզ հատկապես մասնագիտական ոլորտում: Հանկարծակի կզգաք, որ շրջապատի ուշադրությանն այսօր ավելի շատ եք արժանանում: Վերջին ժամանակների զգայական լարվածությունը կհիշեցնի իր մասին, հնարավոր է ձեզ արժանացնեն բացառիկ ակնեղծության, ինչը կարող է արմատապես փոխել իրադրությունը թե լավ, թե վատ իմաստով: Ֆինանսական հարցերում ռիսկի դիմելու անհրաժեշտություն չկա, հետաձգեք խոշոր վճարումների կատարումը կամ ունեցվածքի ձեռքբերումը:

Երկվորյակներ

Այսօր զգուշություն է պետք ցուցաբերել, նաև` համբերություն այլոց հետ հարաբերվելիս: Ոչնչից կարող են ծագել խնդիրներ, դիմակայության բացահայտ իրավիճակներ, մրցակցություն: Մեծ է վնասվածքներ ստանալու հավանականությունը: Ցանկալի կլինի սահմանափակել տեղաշարժերը ու արկածներ չորոնել հատկապես երեկոյան ժամերին: Կարող են դրսևորվել նոր իրողություններ` ստիպելով փոխել վերաբերմունքը սովորական հարաբերությունների նկատմամբ: Մի թողեք, որ մարդիկ ձեզ ներշնչեն ոչ դրական մտքեր կամ անվստահություն սեփական կարողությունների նկատմամբ:

Խեցգետին

Նոր թափ են ստանում իրավիճակները, որոնցում վերջին ժամանակներս զգացվում է թաքնված լարվածություն: Զգացմունքները ու ապրումները անկայուն են: Արտաքին ազդեցության ներքո կարող եք ամբողջությամբ փոխել ձեր պլանները: Ունակ եք կատարել անսպասելի քայլեր` անակնկալի բերելով թե մտերիմներին, թե գործընկերներին: Ուշադիր եղեք այլոց խնդիրների ու դրանց լուծման եղանակների վրա: Անսպասելի քայլերն ու զգացմունքների դրսևորումները կարող են ազդանշան հանդիսանալ այն բանի, որ իրավիճակը այլևս ձեր հսկողության տակ չէ:

Առյուծ

Կյանքը եռում է անասելի գեղեցիկ գույներով: Կրքերը կարող են թեժանալ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական ոլորտում: Դուք կարողանում եք համախմբել բոլորին մեկ ընդհանուր գաղափարի շուրջ: Սպասում եք կարևոր նորությունների, քանի որ որոշ հարցադրումներ ձեզ ուղղակի հանգիստ չեն տալիս ու թույլ չեն տալիս կենտրոնանալ որևէ գործի վրա: Աշխատեք կյանք ներմուծել որևէ հանգիստ ու գեղեցիկ բան, որը կպարգևի հաճելի զգացումներ: Դա առջևում սպասվող անխուսափելի լարվածությունը թոթափելու հիանալի միջոց կլինի:

Կույս

Լավ կլինի մնաք տանը, նվազեցնեք մտավոր ու ֆիզիկական ակտիվությունը` թույլ չտալով, որ ոչ դրական ապրումները ներխուժեն ձեր կենսոլորտ: Շրջապատի մարդիկ աչքի են ընկնում բացառիկ անզիջողականությամբ, նրանք այսօր ավելի կարևորում են իրենց մանր գործերը և ոչ ձեր վեհ նպատակները: Մի թուլացեք, անգամ եթե մեծ է ռոմանտիկային տրվելու գայթակղությունը: Եթե խնդիրներ առաջանան, դրանք կպահանջեմ ուժերի լիակատար մոբիլիզացիա ու արագ ռեակցիայի կարողություն: Նոր գործեր մի ձեռնարկեք, կարևոր որոշումների կայացումը լավ կլինի հետաձգել:

Կշեռք

Գործընկերային հարաբերություններում հնարավոր են անսպասելի ցնցումներ: Որքան լուրջ կլինի տեղի ունեցածը, կախված է այն հանգամանքներից, որոնք նախօրեին էին հասունացել: Սրտին մոտ մի ընդունեք ոչ մի բան ու մի փորձեք պարզություն մտցնել հարաբերություններում: Եթե անսպասելի նորություն ստանաք կամ առաջարկ, հավաքվեք մտքերով ու կշռադատեք ապագայի գործողությունները: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ, եթե դուք շարունակ պնդեք ձեր մոտեցման հավաստիությունը:

Կարիճ

Ոչ բարենպաստ օր է նոր մեկնարկների, ակտիվության դրսևորման, բանակցությունների վարման համար: Սա մի օր է, երբ մակերեսին կարող են հայտնվել խարդավանքներ կամ ոչ հաճելի մանրամասնություններ: Լավ կլինի կենտրոնանաք ընթացիկ գործերի վրա ու աշխատեք սխալներ թույլ չտալ, հատկապես եթե գործ ունեք գումարների հետ: Այժմ ձեր զգայական ոլորտը ազդում է նաև շրջապատի մարդկանց վրա: Մի հետաձգեք այն բանի շտկումը, որը կարելի է անել հենց այսօր: Կարգի բերեք տունը:

Աղեղնավոր

Ձեր տեսադաշտում պահեք այն հարցերը, որոնց առումով լարում ու ելքի առումով` անվստահություն եք զգում: Թեմաները համախմբվել են մեկ ընդհանուր զարգացման շուրջ: Հնարավոր է կարիք զգաք քայլ կատարել դեպի ետ ավելին անելու ու հասցնելու համար: Մաքրեք անձնական տարածքը ու բեռնաթափեք օրգանիզմը: Աշխատանքային արդյունավետության տեսանկյունից այսօր կարող եք շատ բան անել: Մի շտապեք ու փորձեք ամեն ինչ հավասարակշռել սուր անկյուններից խուսափելու համար:

Այծեղջյուր

Ձեր իմաստությունը ու զսպվածությունը բացառիկ պահանջված են այսօր ու հետագա օրերին: Տանը ու աշխատավայրում հնարավոր են անսպասելի նորություններ, որոնք նախ` կցնցեն, հետո, կսթափեցնեն ու կստիպեն վերանայել նախօրոք մշակված քայլերը: Հնարավորության սահմաններում պաշտպանեք ձեր անձնական տարածքն ու հազարատներին արտաքին ազդեցություններից: Դուք կարող եք դեմ հանդիման հայտնվել անսպասելի հնարավորության հետ, որը սկզբում կարող է հասկանալի չլինել, բայց կկլանի ձեր ուշադրությունը ամբողջությամբ:

Ջրհոս

Նվազագույնի հասցրեք գործընկերներին ներկայացվելիք հավակնությունները: Վերագնահատեք հին գործընկերների հետ համագործակցության հեռանկարները: Ռադիկալ կարող են լինել այն փոփոխությունները ու որոշումները, որտեղ խնդիրները էական թերություններ են բացահայտում ձեր գործելակերպում: Մտածեք ձեր անվտանգության մասին, մի անտեսեք ցուցումները, մենությանը չափից շատ մի տրվեք ու խուսափեք ձեր կարծիքը այլոց վզին փաթաթելուց:

Ձկներ

Անսպասելի զարգացումների օր է, որը կարող է ուժեղ զգայական ապրումների առիթ հանդիսանալ: Ձեզանից պահանջվում է ավելի շատ չբարդացնել ոչինչ, գործերը անել ձեզ բնորոշ թեթևությամբ, ներքին խաղաղությամբ ու հավասարակշռությամբ: Դժվարությունները այժմ ոչ թե պետք է ձեզ վախեցնեն կամ ստիպեն փոխել նշագրված ճանապարհը, այլ ընկալվեն որպես մարտահրավեր, որը առաջադրվում է միայն ուժեղներին: Աշխատեք մնալ բարենպաստ տոնուսի մեջ` չսահմանափակելով ֆիզիկական ակտիվությունը:
emedia.am