Ինչպես «Առաջին լրատվական»-ին փոխանցեցին ոստիկանությունից, բերման ենթարկված անձինք եղել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի գրանցումով: Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, որից հետո այդ կանայք ուղարկվել են առողջապահության նախարարության Մաշկավեներական դիսպանսեր՝ ստուգման:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև նշված դիսպանսերի տնօրեն Կարեն Բաբայանի հետ: Նա մեզ տեղեկացրեց, որ վերջին օրերին ոչ մեկին ոստիկանությունից իրենց մոտ չեն տեղափոխել: Նա ընդհանրապես հերքեց ոստիկանների տարածած այն տեղեկությունը, թե այդ կանայք ոստիկանությունից ուղիղ իրենց մոտ են բերվել:

Կ. Բաբայանի համար անհասկանալի է, թե ինչու են այդ թեման այդքան շոշափում, եթե հիվանդանոցը զբաղվում է այդ կանանցով, և ժամանակ առ ժամանակ նրանք ստուգումներ են անցնում. «Ես հասկանում եմ մեր հետաքրքրվածությունը այս հարցով, մենք ուզում ենք բուժել այս կանանց, սակայն չեմ հասկանում, թե ինչու են այդ ամենի մասին ուզում հրապարակայնորեն տարածել: Նորից եմ կրկնում՝ մեր կենտրոն որևէ կին վերջին օրերին չի բերվել ստուգման»:
1in.am