Ֆրանսիական սահմանամերձ ոստիկանությունը բարեհաջող ավարտել է ամիսներ տեւած գործողությունը՝ կապված Նիսում սեքս-սրահների փակման հետ:
Փակվել են հանգստավայր-քաղաքի կենտրոնում գործող ութ մերսման սրահներ, որոնք սեքսուալ ծառայություններ են մատուցել: Սրահների սեփականատերերը չինացիներ են եղել: Ութ սեփականատերերից վեցին մեղադրանքներ են ներկայացվել, նրանք կալանավորված են, հաղորդում է«Ռոսիյսկայա գազետան»՝ վկայակոչելով «Ֆիգարո» պարբերականի կայքը:
Այս տարվա մայիսին սահմանամերձ ոստիկանությունն ուշադրություն է դարձրել նրան, որ Նիսի կենտրոնում գտնվող մերսման սրահներից մեկը անընդհատ տղամարդիկ եւ ասիական արտաքինով երիտասարդ կանայք են այցելում: Vivastreet օնլայն հայտարարությւոնների կայք այցելելով՝ նրանք իմացել են, որ քաղաքի կենտրոնում եւս յոթ նմանատիպ սրահներ են բացվել:
50 գործակալներ ներխուժել են բոլոր սրահները: Այցելուներին հարցաքննելուց հետո պարզվել է, որ նրանք մերսող կանանց հետ սեռական հարաբերություններ են ունեցել:
16 մերսողներ, 8 մենեջերներ ձերբակալվել են: Բոլոր մերսողները չինուհի են, մեկը՝ թայվանուհի: Նրանք արտաքսվելու են Ֆրանսիայից:
http://news.am/arm/news/174414.html