Խոյ
Գործերում, հատկապես եթե դրանք նոր եք ձեռնարկում, անհրաժեշտ է լինել առավել ուշադիր, մանրազննին կերպով վերստուգել օգտագործվող տեղեկատվությունը, առանձնակի հոգատարություն ցուցաբերել մանրուքների նկատմամբ, զգուշորեն վերաբերվել նոր առաջարկներին ու ծանոթություններին:
Ցուլ
Զգույշ եղեք բառերի, տրված խոստումների նկատմամբ, անհրաժեշտություն չկա լրացուցիչ պարտականություններ վերցնել ձեզ վրա, բացի դրանից, դուք անհրաժեշտ ուժեր չունեք դրանք ավարտին հասցնելու համար: Ինչ-որ բան ասելուց առաջ հարյուր անգամ մտածեք, հակառակ դեպքում կափսոսաք ամեն ինչի համար:
Երկվորյակներ
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս չսկսել ոչ մի նոր, մասշտաբային գործ, կտրականապես հրաժարվեք նաև կասկածելի միջոցառումներին մասնակցություն ունենալուց: Նվիրեք այս օրը շրջապատի, ընտանիքի, երեխաների ու ընտանեկան գործերի ներդաշնակեցմանը:
Խեցգետին
Բոլոր աշխատանքային պարտականությունների նկատմամբ պետք է ավելի ուշադիր լինեք, ավելին, քան երբևէ: Ղեկավարության հետ շփվելիս պահպանեք անհրաժեշտ տարածություն, իսկ ամեն իրողություն ընդունեք ինչպես հարկն է: Երեկոյան զբաղվեք նրանով, ինչն իսկապես թույլ կտա ձեզ հանգստանալ ու վերականգնել կորսված ուժերը:
Առյուծ
Փորձեք այսօր առավելագույնս հավասարաչափ կերպով բաշխել բեռնվածությունը, իսկ տեղի ունեցող ամեն ինչ պետք է չխլի ձեզանից շատ ջանքեր ու ներքին լարում: Մի մոռացեք ամբողջ օրվա ընթացքում կազմակերպել ոչ երկարատև դադարներ, որոնք թույլ կտան արագ ու արդյունավետորեն վերականգնել ուժերը:
Կույս
Այսօր աստղերը խորհուրդ են տալիս հույսներդ դնել միայն ձեր ուժերի ու պոտենցիալի վրա: Խնդիրները, որոնք չեն պահանջում այլոց մասնակցություն, ավելի արագ կլուծվեն, իսկ ահա կոլեկտիվ նախագծերը կարող են տարատեսակ բարդություններ ծնել: Երեկոյան զբոսնեք սիրելի վայրերով, առանձնացեք բնության հետ, ինչը բարերար ազդեցություն կթողնի ձեր օրգանիզմի վրա:
Կշեռք
Հիանալի օր է, որը թույլ կտա լուծել մի շարք կարևոր գործեր, գործեր, որոնք նախկինում չէիք էլ համարձակվի ձեռնարկել, ամրագրել ֆինանսական վիճակը ու ստանալ բավականին շահավետ առաջարկներ: Միայն թե մի թողեք, որպեսզի վատ տրամադրությունը գերիշխի, հակառակ դեպքում օրը դատարկ ընթացք ունենա:
Կարիճ
Ցանկալիին հասնելու համար պետք է դրսևորեք դիվանագիտության ու մարդանց համոզելու գրեթե վարպետաց ունակություններ, հակառակ դեպքում ձեր համառությունը, կտրուկությունն ու ուղղախոսությունը կարող են քարուքանդ անել հին ջանքերը ու արժանիքները:
Աղեղնավոր
Կոլեկտիվում կամ ընտանեկան միջավայրում երևակայական մրցակցության պատճառով կարող է որոշակի աճ ապրել ներքին լարվածությունը: Անտեսեք բոլոր հորինվածքները ու մի փորձեք հորինել այն, ինչ իրականում չկա, իսկ ձեր ուժերը ուղղեք ավելի բարենպաստ գործի:
Այծեղջյուր
Ցանկալիին հասնելը այդքան էլ բարդ չի լինի, դուք ուղղակի պետք է վերցնեք կարևոր նախանշանները ու կողմնորոշվեք դեպի արդյունավետ ու վստահելի համագործակցություն, ինչպես նաև՝ նախաձեռնող լինեք: Երեկոն կուզենաք անցկացնել որևէ արդյունավետ գործի շուրջ:
Ջրհոս
Լարված հանգամանքները ու պարտավորությունները, ինչպես նաև ընթացիկ գործերի նկատմամբ անբավարարության զգացումը կարող են հանգեցնել վեճերի, հարաբերությունների պարզման, չնայած դրան՝ փորձեք վերահսկողության տակ պահել ձեր զգացմունքները ամբողջ օրվա ընթացքում:
Ձկներ
Այսօր զգայական վերաբերմունք մի որդեգրեք շրջակա հանգամանքների նկատմամբ ու մի կայացրեք հանկարծակի, չկանխամտածված որոշումներ: Կոնֆլիկտներն ու զիջումների չգնալու ցանկությունը կարող է հանգեցնել հանկարծակի, իսկ որ ավելի կարևոր է՝ անդառնալի պրոցեսների, որոնց մասին արդեն վաղը կզղջաք:
emedia.am