Խոյ

Բարդ օրեր են մեկնարկել: Անհրաժեշտ է լրջորեն զբաղվել հանգամանքների ու կատարվելիք գործողությունների պլանավորմամբ, գործընկերների հետ քննարկել կարևոր հարցեր: Խուսափեք ցուցադրաբար ձեր մտադրությունների մասին խոսելուց: Հնարավոր է չպլանավորված ընտանեկան խորհուրդ: Աշխատեք ոչ միանշանակ իրողությունների հավասարակշռությամբ փոխազդեցության նոր մակարդակ խորհրդանշելու համար: Ուշադիր եղեք այն մարդկանց նկատմամբ, ովքեր ձեր ուշադրության կարիքն ունեն, հատկապես` ծնողների:

Ցուլ

Ցուլերը ստիպված են նոր բան մոգոնել և ընդհանրապես նոր գործով զբաղվել: Կարելի է նորովի դասավորել իրերը, տեղափոխել կահույքը, փոխել ինտերիերը: Եթե ռոմանտիկ հետաքրքրություններ ունեք, ստիպված եք չափավորել ակտիվությունը: Դուք շատ եք մտածում աշխատանքային արդյունավետության առկա նվազման մասին: Մի փորձեք այդ առումով արմատական քայլերի գնալ: Ամեն ինչ կկարգավորվի ինքնաբերաբար կամ ավելի հեշտ ճանապարհով: Մի նյարդայնացեք չնչին բաներից, բայց աշխատեք ներդաշնակեցնել այն, ինչ անհրաժեշտ է ձեզ առօրյայում:

Երկվորյակներ

Հնարավոր են ծառայողական վերադասավորումներ ու դրանով պայմանավորված` անհանգստություն, ցրվածություն: Կյանքը ստիպում է ձեզ հրաժարվել ինչ-ինչ բաներից ու վերցնել ձեր ուսերին նվազ հետաքրքիր պարտականություններ: Մասնագիտական կայունությունը կախված է մարդկանց հետ հարաբերվելու ունակությունից, հատկապես հակառակ սեռի ներկայացուցիչների: Ձեզ կարող է նյարդայնացնել մարդկանց` շատ խոսելու ու քիչ անելու հատկությունը: Օրը ավելի շատ տրամադրում է հեռանկարների քննարկմանը ու որոշումների կայացմանը:

Խեցգետին

Մի լարվեք: Հետևեք ձեր տիրույթներին, անձնական տարածքին, վերապլանավորեք մոտակա ամսվա քայլերն ու անելիքները: Այսօր մի պլանավորեք միջոցառումներ: Խուսափեք այն բանից, ինչ քիչ է հայտնի ու որտեղ զգում եք թաքնված լարվածություն: Մարդկանց հետ շփվելու կարողությունը կօգնի ընտրել համապատասխան վարքագիծ դրսևորել ու մարդկանց բարյացակամությանն արժանանալ: Գեղեցիկի նկատմամբ պահանջմունքը բավարարելու համար այցելեք թանգարաններ, եղեք բնության գրկում, բայց ուշադիր եղեք անվտանգության նկատմամբ:

Առյուծ

Անհանգստություն ոչ միայն դուք եք ապրում, այլև` շրջապատի մարդիկ: Ամեն ինչ ասես խառնվել է իրար` առանց բացահայտման նախանշաններ ցուցադրելու: Դուք ակտիվություն եք զգում, բայց դժվարանում եք այն ուղղորդելուց: Քաոսից ու ձանձրալի իրողություններից խուսափելու համար ընտրեք մարդկանց, որոնց հետ հեշտ է ու հաճելի շփվելը: Ամեն ինչ կգնա դեպի հանդարտեցում, դուք հնարավորություն կունենաք թուլանալ ու ամեն ինչ պարզ հասկանալ: Բոլոր հարցերին ունեք պատասխաններ: Հնարավոր են «անսպասելի սպասելիի» շարքի հանդիպումներ:

Կույս

Ուշադիր եղեք նորություններին ու այսօր ձեզ այցելող մտքերին, հատկապես եթե ամեն ինչ ձեզ դուր է գալիս: Որքան հաճախակի եք անհանգստություն ապրում, այնքան հնարավոր է, որ մոտ օրերս ինչ-որ բան զգալի փոխվի: Հանգիստ վերաբերվեք այն զգացողությանը, որ ուզում եք ինչ-որ բան փոշիացնել, նորից կառուցել կամ ենթարկել արմատական փոփոխությունների: Ծնողներն ու երեխաները անընդհատ ուշադրության ու հոգատարության կարիք են զգում: Հեռու մնացեք լուրջ գործնական խաժամուժից, եթե միայն հարցը չի վերաբերում հապճեպ խնդրի լիկվիդացիային:

Կշեռք

Եթե կարևոր որոշման եք հանգել կամ ակտիվորեն ձևափոխում եք սեփական իրականությունը, այսօր հնարավոր են անսպասելի մտահղացումներ, որոնք հետագա գործողությունների հիմք կարող են հանդիսանալ: Լավ ժամանակահատված է առողջարարական միջոցառումների, վատ սովորություններից հրաժարվելու համար: Ձեզ վրա կարող է ազդել ինչ-որ մեկի փորձը, հեղինակությունը: Չնայած շրջապատի հետ հարաբերվելիս լարվածություն եք զգում` մի կենտրոնացեք դրա վրա: Երեկոյան հնարավոր են նոր մտքեր վաղվա օրը ավելի հետաքրքիր անցկացնելու համար:

Կարիճ

Գերակտիվության ժամանակահատված է անսպասելի լարվածության պատճառով, իսկ հնարավոր է նաև` դրա շնորհիվ: Նորությունների հոսքը աճում է` ստիպելով այն տեսակավորել ու ֆիլտրել: Հնարավոր է հետաքրքիր առաջարկի ստացում, իրադարձությունների զարգացում բոլորովին նոր ուղիով: Փորձեք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր դժվար են հաղորդակցվում, բայց խիստ կարևոր են ձեզ համար: Ինտուիտիվ մակարդակում ամեն ինչ կարգին է, կարող են լինել օրիգինալ մտքեր, հին խնդրի այլընտրանքային լուծումներ:

Աղեղնավոր

Ձեր շփողականությունը կուղղվի դեպի մեկ անհատ, և դուք կխուսափեք մի քանի հոգու հետ հաղորդակցվելուց: Շրջապատի մարդիկ ևս հետաքրքրված են ձեր գործերով ու գրանցած հաջողություններով: Մի եղեք գերանկեղծ մարդկանց հետ ու մի պայքարեք հանուն ճշմարտության, եթե հստակ տեղեկություններ չունեք: Պատրաստ եղեք հանգստության խաթարման, ագրեսսիայի դրսևորումների: Եթե հաջողվի մենակ մնալ, դժվար իրավիճակները ավելի հեշտությամբ կհարթեք:

Այծեղջյուր

Դժվարանում եք առօրեական գործեր անել, երբ շուրջբոլորը կյանքը եռում է: Կարևոր որոշումների լուծումը կարելի է հետաձգել ավելի մանրամասն քննելու համար: Ժամանակն է կյանքի կոչել միտումները, ինչպես նաև` կոնկրետ պլաններ: Ունեք ազատ տարածություն, որտեղ բախվում են տարբեր հավանականություններ, որոնք կարող են ուղղորդել իրադարձությունները նոր հունով: Նախաձեռնող մարդիկ` լավ ռեակցիայով, կարող են լավագույնս օգտագործել իրողությունը սեփական օգտին ծառայեցնելու հնարավորությունը:

Ջրհոս

Քիչ տրվեք ձանձրալի իրողություններին, կազմեք նոր պլաններ, ձեռք բերեք ժամանցի նոր տարբերակներ: կարգավորեք այն, ինչ կա: Կբարձրանա տեղեկացվածության աստիճանը ձեզ համար կարևոր հարցերի շուրջ: Դուք հնարավորություն կստանաք ցուցադրել ձեր մասնագիտական որակները ու կիրառել կուտակված փորձը այնպես, որպեսզի կարողանաք բարձրացնել ձեր հեղինակությունը: Մտածեք այն բանի շուրջ, թե ինչ է ձեզ պետք: Լավ են դասավորվում գործընկերների հետ երկարատև համագործակցության հեռանկարները:

Ձկներ

Եթե ունեք նախօրոք պլանավորված կարևոր միջոցառումներ, հիանալի ժամանակահատված է դրանք իրականացնելու համար: Ժամանակ գտեք կարգավորելու համար այն, ինչ ձեզ շրջապատում է, քննարկեք կարևոր հարցեր ու օգնեք նրանց, ում համար հիմա ավելի բարդ ժամանակներ են: Եթե հոգնել եք մի քանի կենսական կարևորությամբ բաների միջև կիսվելուց, լավ կլինի կանգ առնեք այն թեմաների վրա, որտեղ կարող եք առավել մանրազննին աշխատել ու ինքնադրսևորվել:
emedia.am