ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը չի ճանաչում կուսության դեմ հանդես եկող «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության ղեկավար Անի Զախարյանին:
ԱԺ-ում մի քանի լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ եթե այդ մշակույթը ամբողջանում է ընդդեմ մայրանալու և մայրական զգացմունքի, ՀՀԿ-ի կուսակցության գաղափարախոսությունից դուրս է:
«Հանրապետական կուսակցությունը 150 հազարից ավել անդամ ունի:
Էդպես շատ ունեինք, որ գալիս են ինչ-որ մի բան դառնալու, տեսնում են, որ կուսակցությունը կադրերի վարչություն չէ, փորձում են դուրս գալ»,- ասաց Գալուստ Սահակյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում Անի Զախարյանի ցանկությանը` ԱԺ-ում օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուն, որում այն տղամարդիկ, որոնք վիրավորել են կնոջը, 400-500 հազար դրամական փոխհատուցում պետք է տան, Գալուստ Սահակյանը պատասխանեց.
«Նման կառույցներ կան, որ փող են տալիս, բայց այլ նպատակով, դա անհեթեթ մոտեցում է»:
Հարցին, թե ճիշտ են այն խոսակցությունները, թե Անի Զախարյանը Հանրապետական կուսակցության PR պրոեկտն է, ում միջոցով փորձում են հասարակության ուշադրությունը ցրել լուրջ խնդիրներից, Գալուստ Սահակյանն արձագանքեց.
« Չեմ կարծում, որ մարդ, որին չեմ ճանաչում, կկարողանա Հանրապետականի PR ծրագրերին մասնակցի: Մենք PR-ության երեսից միշտ տուժում ենք, որովհետև էտպես գովազդային կուսակցություն չենք»:
http://www.slaq.am/arm/news/156361/