Irakanum.com-ի էլեկտրոնային փոստին անանուն նամակ է եկել, որտեղ մասնավորապես նշված է, որ «Սարգսյան+Էմանուէլ» ՍՊԸ-ն, որի փայատերերից մեկը հանրահայտ Անժելա Սարգսյանն է, մոտ 20 օր առաջ դիմել է կառավարությանը լիցենզավորման հանձնաժողովին Երևանում Սեքս-շոփ բացելու թույլտվություն ստանալու համար:

Փորձեցինք ճշտել տեղեկության իսկությունն ու հաջողվեց պարզել, որ «բացառիկ» ապրանքատեսականու կեսն արդեն Երևանում է, ու պահեստավորված է խանութի համար գնված տարածքում’ Աբովյան 17 հասցեում: Պարզվեց նաև, որ Անժելա Սարգսյանին ամեն կերպ աջակցում է «Կյանքի Խոսք եկեղեցու» հովիվ Արթուր Սիմոնյանը, ով հենց գնել է այդ տարածքը ու օգնել «ապրանք» ներկրել:

Սակայն կարծես թե Անժելան հանդիպել է առաջին, բայց անցանելի խոչընդոտին: Քաղաքապետը տեղեկանալով, մեղմ ասած, վատ համբավի տեր դերասանուհու բիզնես նախաձեռնությանը, շատ կտրուկ է արտահայտվել, ասելով որ չի հանդուրժի նման բան մեր մայրաքաղաքում: Հրաժարվել է նույնիսկ ընդունել Անժելա Սարգսյանին:

Արդեն մի դատական պրոցես հաջող գլուխ բերած մեր տեղական արտադրության «սեքս-բոմբը» հակադարձել է քաղաքապետի կոշտ արձագանքին, թե ուրեմն կհանդիպենք դատարանում. դրանից ավելի լավ փիար նոր բացվող խանութի համար դժվար էր պատկերացնել: «Իսկ մեր հասարակությունը հաստատ նման մասնագիտացված խանութի կարիք ունի».-հայտարարել է Անժելան: