Milliyet պարեբրականի փոխանցմամբ՝  Şefkat-Der քաղաքացիական ասոցիացիան զեկույց է հրապարակել, համաձայն որի` Թուրքիայում սեռական շահագործման է ենթարկվում ավելի քան 100.000 կին:  Մինչև 3000 մարմնավաճառ աշխատում է Թուրքիայի 81 նահանգներից 55-ում գործող հասարակաց տներում: Երկրում կա ևս 15.000գրանցված մարմնավաճառ: Ընդ որում, այդ կանաց տարիքը երբեմն անցնում է 60-ից: Ըստ զեկույցի`  փողոցում սեռական ծառայություններ մատուցող կանանց քանակը գերազանցում է 100.000-ի սահմանագիծը, որոնց կեսն անչափահասներ են, որոնց մեծ մասը ներկայացնում են երկրի արևելյան ու հարավ-արևելյան նահանգներում բնակվող աղքատ ընտանիքների ներկայացուցիչները, որոնք դարձել են տվյալ ոլորտում գործող մաֆիայի զոհը:

 


http://hayeli.am/article/374833/