Հարցին պատասխանում է Ի.Ի. Մեչնիկովի անվան Հյուսիս-Արևմտյան պետական բժշկական համալսարանի Մանկաբարձության, գինեկոլոգիայի, ռեպրոդուկտոլոգիայի ու պերինատոլոգիայի ամբիոնի մանկաբարձ-գինեկոլոգ Աստղիկ Մելքոնյանը:
Բնավ ո՛չ: Անկախ պաշտպանության մեթոդից՝ բարիերային (պահպանակ), օրացույցային (ըստ ցիկլի օրերի), թե հորմոնալ, ընդհատելուց անմիջապես հետո, կայանում է հղիությունը, եթե օրգանիզմում չկան ուրիշ օրգան-ֆունկցիոնալ խնդիրներ:
Ասեմ ավելին, հոմոնալ կոնտրացեպցիան համարվում է խթան բեղմնավորման համար. չբերության որոշ տեսակների ժամանակ հատուկ նշանակվում են հորմոնալ հակաբեղմնավորիչներ մի քանի ամսով, իսկ դադարեցնելուց հետո տեղի է ունենում այսպես կոչված rebound effect-ը՝ հղիացում մոտակա ցիկլերի ընթացքում: Դիմե՛ք Ձեր կոնսուլտանտ գինեկոլոգին ու միասին ընտրեք Ձեզ համար ամենահարմար ու անվտանգ պաշտպանման մեթոդը:
Ամենակարևորը երեխան պետք է ծնվի սպասված, առողջ, ֆինանսապես ու հոգեպես դրան պատրաստ ընտանիքում:
Astghik Melkonyan