Հարցին պատասխանում է ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը:
Որպես կանոն` սեռական ակտի տևողությունը անհատական բնույթ է կրում: Այնուամենայնիվ, հաստատված է, որ բնականոն պայմաններում առողջ մարդու սեռական հարաբերության միջին տևողությունն առաջին մերձեցման ժամանակ տատանվում է 2-5 րոպեից մինչև 10 րոպե (առնանդամը ներհրելուց մինչև սերմնաժայթքումը): Կրկնելու դեպքում սեռական հարաբերությունը կարող է երկարաձգվել: Առհասարակ, բնականոն կարելի է համարել սեռական հարաբերության ցանկացած տևողություն, որը երկուստեք լիցքաթափվելու և բավարարվելու հնարավորություն է ընձեռում: Պաթոլոգիա, այսինքն՝ վաղաժամ են համարվում այն դեպքերը, երբ տղամարդը պարբերաբար «վերջացնում է» մինչև հեշտոց մտցնելը կամ մի քանի շարժումից հետո:
Vrezh Shahramanyan (Sexopathologist)