37-ամյա Արտյոմ Ղազարյանը, ըստ մեղադրանքի, 2013 թվականի հունիսի 1-ի կեսգիշերին, ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվելով, իրենց վարձակալած բնակարանի խոհանոցում վիճաբանել է կնոջ հետ:

Կյանքից զրկելու դիտավորությամբ նա ձեռքերով բռնել է կնոջ պարանոցից, նրան գցել հատակին և շուրջ 10-15 րոպե կոկորդը սեղմելով՝ խեղդամահ է արել:

Արտյոմ Վրեժի Ղազարյանը մեղադրվում է խանդի հողի վրա կնոջը սպանելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Ամբաստանյալի խափանման միջոցը կալանավորումն է:
1in.am