Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 144 հոդվածով եւ 263 հոդվածի 1-ին մասով դատապարտված դերասանուհի Անժելա Սարգսյանի “տղամարդու”՝ Կարեն Արայանի վրա Համաներումը չի ազդում:

Հիշեցնենք, վերջինս մեղադրվեց դերասանուհու ինտիմ լուսանկարները համացանցում տեղադրելու եւ տարածելու մեջ:

Ինչպես տեղեկացանք, նա նախկինում ուներ դատավածություն՝ 3 տարի 1 ամիս ժամկետով, ինչը չէր կրել: Այդ իսկ պատճառով Արայանը դեռ կմնա անազատության մեջ: Ընդհանուր առմամբ, նրա նկատմամբ պատիժ է սահմանվել 3 տարի 6 ամիս: Արայանը կալանքի տակ է 2011թ. հոկտեմբերի 5-ից:

Henaran.am


http://www.slaq.am/arm/news/156754/