Դեպքը տեղի է ունեցել քաղաքի Բանգլադեշ կոչվող թաղամաս տանող ճանապարհին: Նախնական տեղեկություններով, ամուսինը, վիճաբանելով կնոջ հետ, չկարողանալով տիրապետել իրեն, հենց փողոցում դանակի մի քանի հարված է հասցրել կնոջ դեմքի և թևի հատվածում, այնուհետ կտրել պարանոցը՝ հարվածներ հասցնելով վզի հատվածում: Կնոջը հաջողվել է դուրս պրծնել ամուսնու ձեռքից, փախչել մի քանի մետր՝ դեպի քաղաքի կենտրոնական հատված: Այնուհետ մտել է մոտակա խանութներից մեկի նկուղային հարկում գործող հացի արտադրամաս, որտեղ հասցրել է միայն օգնություն խնդրել արտադրամասի աշխատակիցներից և ուշաթափվել է: Ականատեսների կանչով ժամանած շտապ բուժօգնության մեքենան արնաշաղախ կնոջը տեղափոխել է Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ և այս պահին կնոջը վիրահատում են: Ամուսնու գտնվելու վայրի և այլ տվյալների մասին մանրամասները՝«Հրապարակի» վաղվա համարում:
Նյութի աղբյուր՝ http://hraparak.am/news/view/41621.html