Ռիմանտաս Դիխավիչյուսը բնատուր ռոմանտիկ է: Հենց ռոմանտիկությունն է օգնել նրան դառնալ առաջին լուսանկարիչը, որ Սովետական Միության ժամանակ հրատարակել է կնոջ գեղեցկությանը նվիրված հավաքածու, որը պարզապես ցնցեց բոլորին:
Արտասահմանցի մասնագետները զարմանում էին. որտեղի՞ց վարպետության այսպիսի բարձր մակարդակ մի երկրում, որտեղ «նյու» ոճում լուսանկարները 70 տարի շարունակ արգելված էին:
Ռիմանտաս Դիխավիչյուսը չէր մտածում դրա մասին: Նա պարզապես բանաստեղծական, բարձր որակի և մակարդակի լուսանկարներ էր անում: Նա ասում էր, որ ոչ թե գեղեցկությունն է փրկելու աշխարհը, այլ մենք պետք է փրկենք գեղեցկությունը:
«Այսօր պետք է փրկել գեղեցկությունը. այն պահանջված չէ: Այն պետք է գնահատել, փոխանցել մյուսներին: Հենց այդ ժամանակ գեղեցկությունը կսկսի փրկել»:
Ռիմանտաս Դիխավիչյուսը հիշում է. «Ցուցահանդեսից հետո շատ պատվերներ եղան, չինացիները ցանկացան գնել «գոնե» մեկ միլիոն օրինակ մասնագետների նեղ շրջանակի համար: Մենք նրանց համար ավագ եղբոր պես էինք, և եթե ավագ եղբայրը թույլ է տալիս…»
Նայելով լուսանկարները տպավորություն է ստեղծվում, թե լուսանկարիչը դրանք մի շնչով է արել: «Իրականում ես շատ երկար եմ աշխատել դրանց վրա, տարիներ շարունակ. ինքս լուսանկարել եմ, տպագրել, ստեղծել մակետը, գրել տեքստը»:
Ռիմանտաս Դիխավիչյուսը սերունդներին բարձր մակարդակի ֆոտոարվեստի հարուստ ժառանգություն է թողել. նրա հավաքածուներն ինքնատիպ հիշեցում են, թե որքան անմեղ ու մաքուր կարող է լինել էրոտիկ ֆոտոն:
Mari Love
blognews.am