Խոյ

Հաջող օր է, որի իրադարձությունները կօգնեն ձեզ ընդունել ճիշտ որոշում: Կարելի է հաղթահարել մի շարք մասնագիտական բարդ հարցեր, վերականգնել ձեզ համար առանձակի կարևորություն ունեցող գործնական հարաբերությունները: Մտածված քայլերը կօգնեն ձեզ ամրապնդել սեփական հեղինակությունը, իսկ որոշ դեպքերում կստեղծեն անհրաժեշտ նախադրյալներ մասնագիտական աճի համար: Ֆինանսական վիճակը կայուն է: Ամեն ինչ հիանալի է նաև ընտանիքում, հարազատները պատրաստ են ձեզ շրջապատել այն ջերմությամբ ու աջակցությամբ, որը ձեզ հիմա անհրաժեշտ է:

Ցուլ

Ձեր բոլոր ջանքերը պսակվում են հաջողությամբ, կլուծվեն որոշ հարցեր, որոնք ձեզ առանձնակի անհանգստացնում էին վերջին ժամանակներս: Մասնագիտական հողի վրա տարաձայնությունները կմնան անցյալում, դուք հեշտությամբ եք մարդկանց հետ ընդհանուր լեզու գտնում: Առավել ակտիվ Ցուլերը կարող են գրավել ազդեցիկ մարդկանց ուշադրությունը: Հետաձգեք ճամփորդությունները, օրը հարմար է միայն տնային հանգստի համար: Փոփոխություններ մտցրեք անձնական պահարանում, ձևավորեք նոր ոճ ու իմիջ:

Երկվորյակ

Օրը լի է իրադարձություններով, և դուք ամենևին ձանձրանալու ժամանակ չունեք: Մի շարք հետաքրքիր առաջարկներ կստանան ստեղծագործական մասնագիտությունների տեր անձինք: Նոր ծանոթությունները թույլ կտան ծավալել արդյունավետ գործընկերային հարաբերություններ, բայց լիովին մի վստահեք տրված խոստումներրին, բացառված չեն պլանների փոփոխությունները: Օրը հիանալի է սիրահարների համար, ռոմանտիկան ուղղակի թևածում է օդում: Մի ընկեք անուրջների գիրկը, երևակայությունը սիրային հարաբերություններում լավագույն խորհրդատուն չէ:

Խեցգետին

Օրը դժվար թե հաճելի լինի ու բանը ամենևին էլ նրանում չէ, որ այն կապված է որևէ առանձնահատուկ խնդիրների կամ դժվարությունների հետ, այլ բացառապես այն ամենի, ինչ կատարվում է ձեր շուրջ: Ձեզ նյարդայնացնում է ամեն մանրուք, գործընկներները, մտերիմ մարդիկ ասես մրցում են ձեզ համբերությունից դուրս հանելու համար: Դրա արդյունքում անգամ ձեռք բերված հաջողությունները աննկատ են մնում, իսկ ճամփորդելու հեռանկարը չի ուրախացնում: Մնացեք ընտանեկան միջավայրում. դուք այստեղ պաշտպանված կզգաք ձեզ այն մարդկանց կողքին, ովքեր գիտեն ձեր թուլությունների մասին:

Առյուծ

Դուք անհամբեր եք, բայց կշռադատող. սա հիանալի համակցություն է, որն այսօր թույլ կտա հասնել անհավանական հաջողությունների: Ազատեք ձեզ անտեղի խորհուրդներին ականջ դնելու անհրաժեշտությունից, ամբողջությամբ հույսներդ դրեք ինտուիցիայի վրա: Օրը հարմար է ցանկացած տիպի համագործակցության համար, համատեղ աշխատանքը նոր փորձ ու գիտելիքներ կբերի: Դուք հեշտությամբ կհարթեք նաև ընտանեկան անախորժությունները ու հարազատների աչքում կերևաք իրական հերոս՝ առանց վախերի ու կասկածների:

Կույս

Որոշ հիասթափություններ բացառված չեն: Տհաճ պահերը կապված կլինեն ծանր, բայց լրիվ անհետաքրքիր գործ կատարելու անհարաժեշտության հետ: Բոլորին տեղյակ պահեք ձեր պլաններից, ինքնուրույնությունը ձեզ այսօր կխանգարի: Լավ օր է ապագան քննարկելու համար, մտածելու ու հաշվարկելու ձեր կարողությունը կօգնի ձեզ խուսափել մանր սխալներից: Անձնական կյանքում խնդիրներ չկան, տվյալ ոլորտում գերակշռում է դրական զարգացումների ազդեցությունը:

Կշեռք

Ոչ միանշանակ օր է: Նեղսրտելու ու անհանգստանալու առանձնակի պատճառ չկա, բայց դու ձեզ զգում եք անվստահ, անհանգստանում եք մանրուքների համար ու հավասարակշռությունից հանում եք այլոց: Նման իրավիճակում շատ դժվար է կենտրոնանալ ու աշխատել, դրա համար էլ պլանավորեք ձեր օրն այնպես, որ ինքներդ ձեզ հետ մենակ մնալու հնարավորություն ունենաք: Ճամփորդեք, շրջեք խանութներով, այդպես, ոչ միայն կբարձրացնեք ձեր տրամադրությունը, այլև հաջող գնումներ կկատարեք: Ուղղակի հենց սկզբից հստակեցրեք ֆինանսական պլանը:

Կարիճ

Սիրելիի հետ հարաբերությունները պահանջում են զսպվածություն ու կոշտ ինքնակարգավորում, իսկ դուք հեշտությամբ տրվում եք խարդավանքներին ու առաջացնում վեճեր: Երկար սպասված հանդիպումից ստացված տպավորության տապալումը կարող է պատճառ լինել խանդի, սեփականատիրական զգացումների դրսևորման պատճառով: Այսօր բացառիկ վրեժխնդրությամբ եք լցված, իսկ դա չի նպաստի հարաբերությունների պարզեցմանը: Օրը հարմար է մասնագիտական խնդիրների լուծման համար: Անտեղի մի վատնեք ժամանակը, կամք դրսևորեք բոլոր այն տեղերում, որտեղ պահանջվում է սահմանափակել դատարկ խոսակցությունները ու կատարել իրական գործեր:

Աղեղնավոր

Ստիպված եք մի լավ աշխատել, որպեսզի կյանքի կոչեք բոլոր այն պլանները, որոնք ձեր առաջ դրել եք: Հեշտությամբ չեք գտնի անշահախնդիր համախոհների, դրա համար էլ տրամադրեք ձեզ ինքնուրույն աշխատանքի կամ էլ պատրաստ եղեք շռայլորեն վարձատրել ծառայությունների համար: Չկա այնպիսի խնդիր, որը չկարողանաք լուծել: Ձեր գյուտարարությունը սահմաններ չի ճանաչում: Ձեզ կարող է խանգարել միայն անվստահությունը: Ռոմանտիկ հարաբերությունները հիանալի են դասավորվում, կապվածություները ամրանում են, զգացմունքները ձեռք են բերում նոր որակներ:

Այծեղջյուր

Օրը պահանջում է անկեղծություն հատկապես մտերիմների հետ հարաբերություններում: Իրական զգացմունքները թացքնելու փորձերը անտարբերության կամ երկաթյա հանգստության դիմակի ներքո հաջողությամբ չեն պսակվում: Որքան շուտ պատմեք ձեր տագնապների, ցանկությունների մասին, այնքան հեշտ կլինի այլոց հասկանալ ձեզ: Այսօր դուք ուզում եք խուսանավել անձնական խնդիրներից, բայց՝ իզուր: Հնարավոր են մասնագիտական սխալներ: Նոր առաջարկներից կարող են տուժել նախկինում վերցված պարտականությունները: Հնարավոր են գումարային հոսքեր:

Ջրհոս

Թեթև ու հաճելի օր է, որը կապված չէ ոչ խնդիրների, ոչ լուրջ փորձությունների հետ: Ձեր որոշումները լավ մտածված են ու ճիշտ, քայլերը հապճեպ չեք կատարում, գործերը հասցնում եք ժամանակին ավարտել: Հնարավոր է առաջընթացին նախկինում խոչընդտոող խնդիրների լուծում: Ռոմանտիկ ապրումները բացառապես հաճելի են, հարաբերություններում ամեն ինչ ներդաշնակ է: Օրը կբերի բազում հաճելի հույզեր նրանց, ովքեր ակտիվ կենսական դիրքորոշում ունեն:

Ձկներ

Աշխատանքային հաջողությունները զգալի են: Վատ է միայն մի բան. ձեր հաղթանակների մասին իմանում են ոչ միայն ընկերները այլև ոչ բարյացակամ մարդիկ, որոնք ուղղակի նախանձից կարող են ձեզ վնասել: Մյուս կողմից՝ դրական միտումների ազդեցությունը այսօր այնքան ուժգին է, որ լրջորեն վնասել ձեզ ոչ ոք չի կարող: Մտերիմների հետ հարաբերությունները հարթ են ու ներդաշնակ: Եթե առանձնահատուկ ռոմանտիկայի կարիք ունեք, ստիպված եք ամեն ինչ ինքներդ կազմակերպել: Դրան կօգնի անհավանական բարձր ստեղծագործական պոտենցիալը:
emedia.am