ԱՄՆ-ում՝ Սան Կլեմենտի Առողջապահության ինովասիոն հասարակական կենտրոնի գիտնականները պարզել են, որ ժամանակակից ամերիկացի դեռահասների 9%-ը կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ իրագործել է սեռական բռնություն, հաղորդում է HealthDay-ը:

Դեռահասների մեծ մասի մոտ (40%) առաջին նման փորձը տեղի է ունեցել արդեն 16 տարեկանում: Ավելի վաղ տարիքում (15 տարեկան և ավելի փոքր) բռնության հանդեպ առավել հակվածություն են ցուցաբերել տղաները: 18-19 տարեկանում գենդերային գործոնը գործնականում դադարել է դեր խաղալ: Բռնություն գործադրած տղաների և աղջիկների միջև հարաբերակցությունը համապատասխանաբար կազմում է 52 և 48%: Ընդ որում` աղջիկներն ավելի շատ հակված են եղել բռնություն գործադրել տարիքով իրենցից մեծ զոհերի հանդեպ` այն դեպքում, երբ տղաներն ընտրել են ավելի փոքրերին:

Հետազոտությանը մասնակցել են 14-21 տարեկան 1058 դեռահասներ: Յուրաքանչյուր տասներորդը խոստովանել է, որ կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ փորձել է ստիպել մեկ այլ մարդու սեռական հարաբերություն ունենալ իր հետ:
http://www.1in.am/arm/world_wusa_221748.html