Համբույրը մարդկանց անհրաժեշտ է պոտենցիալ զուգընկերոջ գենետիկ բնութագիրը և առողջությունը գնահատելու համար՝ կարծում են գիտնականները:
Ինչպես հաղորդում է Meddaily-ն՝ վկայակոչելով հետազոտության հեղինակներից մեկին, երեք հիմնական տեսություն կա, որոնք մեկնաբանում են համբույրի դերը սեռական հարաբերություններում: Դրանցից մեկի համաձայն՝ համբույրն օգնում են գնահատել պոտենցիալ զուգընկերոջ գենետիկ բնույթը: Մյուս տեսության համաձայն՝ համբույրի դերը կայանում է սեռական գրգռվածության բարձրացման մեջ: Իսկ երրորդ տեսությունը նշում է, որ համբույրն օգնում է պահպանել հարաբերությունները:
Գիտնականներն առցանց հարցում են անցկացրել, որին մասնակցել է 18-63 տարեկան ավելի քան 900 կին և տղամարդ, որոնց 55%-ն այդ ժամանակ երկարատև հարաբերությունների մեջ է եղել:

Հարցումը ցույց է տվել, որ ընդհանուր առմամբ կանայք, ինչպես նաև տղամարդիկ, որոնք իրենց գրավիչ են համարում, ավելի բարձր են գնահատել համբույրի նշանակությունը հարաբերություններում: Ըստ երևույթին, համբույրն ինչ-որ կերպ օգնում է նրանց գնահատել զուգընկերոջը:

Հետազոտողները կարծում են, որ հարցումն ընդհանուր առմամբ հաստատում է տեսությունն այն մասին, որ համբույրի ժամանակ զուգընկերոջ բույրը և համը թույլ է տալիս գնահատել նրա գենետիկ բնութագիրը և առողջությունը:
http://www.1in.am/arm/more_entertainment_221723.html