Քրիս Ջեների և նրա ամուսնու՝ Բրյուս Ջեների հարաբերությունները զգալիորեն վատացել են, երբ նրանց տանն էին հաստատվել 31-ամյա Քիմ Քարդաշյանը, նրա 36-ամյա սիրեցյալ Քանյե Ուեսթը և նրանց փոքրիկ դուստրը՝ Նորթը: Այս մասին գրում է People ամսագիրը:

Քիմը ամուսնու հետ մոր տուն է տեղափոխվել մի քանի ամիս առաջ, քանի որ իրենց տանը վերանորոգման աշխատանքներ էին ընթանում: 57-ամյա Քրիսը միայն ուրախ էր աղջկա և թոռնուհու հետ շփվելու համար, իսկ ահա նրա 63-ամյա ամուսնու համար բարեկամների այս այցը, ըստ երևույթին, իսկական փորձություն դարձավ:

Մամուլի տեղեկություններով՝ հենց դա է եղել Քրիսի և Բրյուսի բաժանման պատճառներից մեկը:

«Դա իսկական խենթություն էր: Երբ եկան Քիմը և Նորթը, Բրյուսի վրա այլևս ոչ ոք ուշադրություն չէր դարձնում և հատկապես՝ Քրիսը: Դա նաև նրա տունն է, սակայն նրա համար այլևս տեղ չկար այնտեղ: Նա իրեն զգում էր անկյունում քշված»,- գրում է ամսագիրը:
http://www.1in.am/arm/more_entertainment_221850.html