Սյունիքում մի խումբ անձիք անչափահաս Մ. Ծ.-ին դրդել են, որ նա սեռական հարբերություն ունենա պարսիկ վարորդների հետ: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության

դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 42-ամյա Անժելա Ս.-ն Կապան քաղաքի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում, շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, ապա Կապան տեղափոխելուց հետո պոռնկության շահագործման է ենթարկել անչափահաս Մ. Ծ-ին: Բացի այդ` գույքային օգուտ ստանալով, Անժելան նպաստել է Սիրուն Ք.-ի եւ Հեղինե Օ.-ի պոռնկությամբ զբաղվելուն, ապօրինի պահել եւ օգտագործել է Հեղինե Օ.-ի անձնական կյանքի մասին տեղեկություններ, այնուհետեւ կատարել է սուտ մատնություն, Հեղինե Օ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ:

Անժել Ս.-ի դեմ քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածներով. 132 .2  հոդվածի  1-ին մասով, 262  հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 144 հոդվածով, 333  2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատամամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

48-ամյա Սիրուն Ք.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա օժանդակել է Անժելա Ս.-ին`անչափահաս  Մ.  Ծ.-ին հավաքագրելու, Կապան քաղաք տեղափոխելու եւ սեռական շահագործման ենթարկելու մտադրությանը: Նա անչափահասին պահել է պոռնկության շահագործման վիճակում` տիրանալով ավտոկայանատեղիում հանգրվանած ազգությամբ պարսիկ վարորդներին մատուցած սեռական ծառայությունների դիմաց նրա կողմից վաստակած գումարներին:

Սիրուն Ք.-ի դեմ քրեական գործ է հարուցվել 38-132 2 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Իսկ 53-ամյա  Արամայիս Հ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով Կապան քաղաքում գտնվող «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրեն, երկու եւ ավելի անձանց պոռնկությամբ նպաստելու դիտավորությամբ, ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը տրամադրել է Անժելա Ս.-ին, Հեղինե Օ.-ին, Սիրուն Ք.-ին եւ անչափահաս Մ.  Ծ.-ին, որոնք պարբերաբար սեռական հարաբերություն են ունեցել ԻԻՀ-ից ժամանած պարսիկ վարորդների հետ:

Բացի այդ, Արամայիս Հ.-ն ծեծի է ենթարկել Անժելա Ս.-ին եւ Անուշ Ս.-ին, որի ընթացում Անժելային պատճառել է մարմնական վնասվածք: Նրա դեմ էլ քրեական գործ է հարուցվել 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Իսկ խափանման միջոց ընտրվել է բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Գործը վարույթ է ընդունվել հոկտեմբերի 11-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:


http://hayeli.am/article/378318/