Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում 14 տղամարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են միասեռական լինելու մեջ՝ հաղորդում է International Business Times-ը:
18-57 տարեկան տղամարդիկ ձերբակալվել են բժշկական կենտրոնում: Նրանց հետ ձերբակալել են նաև հաստատության ղեկավարներին, մասնագետներին և աշխատակիցներին, առգրավվել է որոշ դեղորայք:
Բոլոր կասկածյալները կուղարկվեն բժշկական փորձաքննության:
Իրավապաշտպաններն այս ամենը անթույլատրելի են համարում:
http://www.1in.am/arm/world_wmiddleeast_222458.html