Ճակատագրի բերումով ստացվել է այնպես, որ նույն օրը իրար մրցակցուհիներ Քիմ Քարդաշյանն ու Ջենիֆեր Հադսոնը հանրությանն են ներկայացել միևնույն հագուստով:
«Մրցակցության» առաջին մասնակցուհին՝ Քարդաշյանը ցուցադրել է իր նոր հագուստը բուտիկի բացման արարողությունն իրենով նշանավորելով, որից հետո շտապել է Կանյե Ուեսեի հետ ժամադրության:
Նույն հագուստով նրա մրցակցուհին՝ Ջենիֆեր Հադսոնը հայտնվել է իր նոր՝ «Միսթեր Փիթի անխուսափելի պարտությունը» ֆիլմի պրեմիերայի կարմիր գորգի վրա: Իսկ այս ամենը լուսանկարողներն էլ հանրությանը դժվար ընտրության առաջ են կանգնեցրել՝ դե արի ու ընտրի, թե միևնույն հագուստի մեջ հայտնված գրեթե նույնքան հիասքանչ կազմվածքով երկու կանանցից ո՞վ ավելի լավ տեսք ունի…
http://hraparak.am/news/view/41985.html