NEWS.am-ի տեղեկություններով՝ միջադեպը եղել է կեսգիշերին, թե ինչից է ծագել, դեռ հայտնի չէ: Սակայն այն թեժացել է այն աստիճան, որ հաճախորդները ոտքերով ու ձեռքերով հարվածել են պարուհիներին:

Ընդ որում, սկանդալն այսքանով չի ավարտվել: Երկու տղամարդ հաճախորդները վաղ առավոտյան գնացել են նրանց բնակվելու վայրը, դուրս հրավիրել ու դարձյալ հարվածներ հասցրել: Պարուհիներից երկուսը սլավոնական արտաքինով են եղել, իսկ մեկը՝ սեւահեր:

Միջադեպը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել են նաեւ ոստիկանությունում, սակայն այլ մանրամասներ չեն նշել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննությունն, կատարվում է նախաքննություն:
news.am