Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը «Ժողովուրդ»–ին տված հարցազրույցում կրկին խոսել է ՀՀ իշխանական վերնախավում առկա համասեռամոլների մասին։ Հիշեցնենք, որ երբ 2005–2006թթ. Ավետիսյանը բարձրացրեց այդ թեման՝ ասելով թե ինքը հրապարակելու է նախագահի աշխատակազմում, կառավարությունում և արդարադատության նախարարությունում եղած համասեռամոլների ցուցակը, նրան կալանավորեցին։ Երկար ժամանակ այդ թեման «բաց էր»։ Եվ ահա բանտից դուրս գալուց տարիներ հետո Ավետիսյանը գոհունակությամբ արձանագրում է, որ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակներում համասեռամոլները չեն ծավալվել նախագահականում։

 

Ըստ նրա՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշման տեր անձինք «միայն ՀՀ կառավարության ղեկավար կազմում են մնացել հնուց»։ Թե ովքեր են նրանք, Ա. Ավետիսյանը չի մանրամասնել՝ ասելով. «Այդ ցուցակները հանձնվել են Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին և երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին։ Երբ լուրը տարածվեց, հենց այդ ցուցակի մարդիկ գնացել էին վարչապետ Մարգարյանի մոտ՝ պարզելու՝իրենց անունը կա, թե ոչ։ Մարգարյանը շատ վատ վիճակում էր։ Ասենք՝ ո՞նց կլինի, իր տիպի հայ տղամարդը, որը գիտի դա ու ամեն օր պարտադրված բարևում էր և հաց էր ուտում նրանց հետ։ Ես ահազանգում էի դա, և այսօր Կոմայգին այդ ամենի հետևանքներից մեկն է, որը կարելի է ցանկության դեպքում 5 րոպեում վերացնել»–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


Աղբյուր՝ www.slaq.am