Խոյ

Հարմարավետ, հանգիստ ընթացք ունեցող օր է: Դուք կարիք չունեք որևէ տեղ շտապելու, բայց եթե ցանկություն ունեք ինչ-որ բան նախաձեռնելու, հնարավորությունները քիչ չեն: Մասշտաբային նորարարությունների համար օրը դանդաղահոս է: Զբաղվեք միայն կարճատև ու քիչ էներգիա խլող գործերով: Հնարավոր են հակասական մանրուքներ պարունակող իրադրություններ: Ալարկոտությունն ու ամեն ինչ հետաձգելու մղումը կխանգարի կարևոր քայլեր անելու անհրաժեշտությանը:

Ցուլ

Պլանները խախտվում են: Ծնողները, մտերիմները ու ընկերները ձեր օգնության կարիքն են զգում: Դուք ստիպված եք ձեր հանգիստը զոհաբերել նրանց օգնելու համար: Աշխատելու համար բավարար էներգիա ունեք: Անձնական հարաբերություններում ամեն ինչ կուղղվի դեպի ինքնադրսևորում, իսկ համառությունը կստանա ծայրահեղ դրսևորումներ: Հետևեք զգացմունքները ցուցադրելու նպատակահարմարությանը:

Երկվորյակներ

Ամեն ինչ դանդաղ է ընթանում, իսկ կարևոր գործերը կանգ են առել բանակցային փուլում: Դուք իզուր ժամանակ կվատնեք, եթե նպատակ դնեք ինչ-որ մեկին, ինչ-որ բանում համոզել կամ ճշմարտություն ապացուցել: Շատ բաներ այժմ կախված են ձեզանից ու ձեր կազմակերպչական ունակություններից: Գործարքներ մի կնքեք ու ներդրումների մասին ժամանակավորապես մոռացեք: Շարունակեք այն, ինչ արել եք ու մի անցեք ուրիշ զբաղմունքների:

Խեցգետին

Կոլեկտիվում ամեն ինչ բարեհաջող է: Անհրաժեշտ է միայն հստակեցնել ու համաձայնեցնել համատեղ քայլերը ու տեղաբաշխել պարտականությունները: Իրադարձությունների ֆոնը դանդաղ է ու հանգիստ: Գործերում հնարավոր են արգելակումներ, դուք երկար պիտի սպասեք ձեզ անհրաժեշտ տեղեկատվությանը: Ներքին հոգեկան հավասարակշռության զգացողությունը կօգնի հանգստանալ, կիսվել շրջապատի հետ: Աշխատանքում առաջնահերթությունը տվեք կոնկրետ, պրակտիկ գործունեությանը:

Առյուծ

Այսօր տունը բարեկարգելու, նաև` վերանորոգումներ իրականացնելու համար հարմար օր է: Ստիպված եք ինչ-ինչ բաների հրաժեշտ տալ, որոշներին` անկախ ձեր կամքից: Այժմ ձեզ համար կարևոր է հասկանալ, թե դեպի որ ուղղությամբ պիտի ընթանան ձեր հոգևոր ուժերը, որպեսզի դա առավելագոււյն օգուտ տա ապագայում: Սովորեք ասել «ոչ», եթե ցանկություն ունեք «ոչ» ասելու, թույլ մի տվեք, որ ձեզ համոզեն անել մի բան, ինչ ուժ ու էներգիայի ծախս է պահանջում:

Կույս

Պատրաստ եղեք շրջադարձերի: Հնարավոր է` դուք ունենաք վերջին վագոնին հասցնելու հնարավորություն կամ կկարողանաք ինչ-որ կարևոր բան կհասցնեք: Ընդհանուր առմամբ հանգիստ, ներդաշնակ օր է, բայց պարունակում է ստորջրյա քարեր: Բանակցեք միայն ստուգված ու վստահելի մարդկանց հետ, մի պլանավորեք մեծ միջոցառումներ, որոնք կպահանջեն ֆինանսական լուրջ ծախսեր: Լուծեք հարցերը առանց լարվելու ու հոգնելու: Եթե վերջին օրերին լարվածություն եք ապրել, հետևեք առողջությանը:

Կշեռք

Ձեր խնդիրները մեծ հնարավորություն ունեն լուծում ստանալ, եթե կիսվեք դրանցով ընկերների ու մտերիմ մարդկանց հետ: Իսկ ահա ինչ վերաբերում է անձնական կյանքին, անհրաժեշտ է գաղտնի պահել: Հիանալի օր է համաձայնեցնելու սեփական ապրումները ու զգացմունքները, հանգստացնելու ու հաճույք պատճառելու նրանց, ում սիրում եք: Ստեղծագործական որակները բարձունքի վրա են, հաջողությունը ձեր ուղեկիցն է ամեն տեղ, որտեղ կձգտեք գործել ոչ սովորական ձևով:

Կարիճ

Մի ծանրաբեռնեք ձեզ ավելորդ գործերով, բայց մի թուլացեք, քանի որ այս օրը կարող է տհաճ անակնկալներ պարգևել: Գործեք հանգիստ, թույլ մի տվեք, որ ձեզ ներքաշեն վիճաբանության մեջ: Հեռու մնացեք ձեզ շրջապատող լարվածությունից: Եթե բացասական ազդեցությունից ձեզ չապահովագրեք, կենթարկվեք պրովակացիաներին: Դուք մյուսներից ավելի լավ եք օգտագործում հոգեկանի պաշտպանիչ ֆունկցիաները:

Աղեղնավոր

Լավ հնարավորություն կա հանգստանալու: Լավ կլինի` առանց լրացուցիչ հավակնությունների դա անեք: Մի շեղվեք երկար խոսակցությունների, բանավեճերի վրա: Հաղորդակցվեք բնության հետ, զբաղվեք սպորտով: Ջրի հետ կապված ամեն ինչ այսօր իր մեջ վտանգ է պարունակում: Ոչինչ մի բարդացրեք, բայց հեռու մի մնացեք ձեզ համար գրավիչ մարդու հետ սերտ հարաբերություն հաստատելու հնարավորությունից:

Այծեղջյուր

Այսօր ոչ ոք չի ճնշի ձեզ, ու դուք կկարողանաք թուլանալ կամ ընդհակառակը` լուրջ գործով զբաղվել` կախված առկա հանգամանքներից ու կենսական խնդիրներից: Ժամանակ հատկացրեք նրան, ինչ ձեզ դուր է գալիս, մի հրաժարվեք հաճելի շփումներից: Ձեզանից այժմ մեծ ակտիվություն է պահանջվում, բայց դուք հակված եք ավելի շատ զբաղվել անձնական հարցերով` ետին պլան մղելով աշխատանքային հարցերը:

Ջրհոս

Ձեզ վրա կարող է հայտնվել ուրիշի պատասխանատվությունը կամ հանձնարարությունը, ինչը զգալի կփոխի օրվա ձեր պլաները: Նոր հետաքրքրություններ որոնեք ամեն տեղ ու ճկուն կերպով փոխեք պլանները, եթե դա անհրաժեշտ է մտերիմներին: Պրակտիկ գործերը առաջնային պլանում են, դուք հակված եք կարգավորելու կենսական տարածքը ու խուսափել միատեսակ աշխատանքից: Ուշադիր եղեք ձեր կյանքում հանկարծակի ծագած թեմաների նկատմամբ, կարգավորեք ցաքուցրիվ եղած հետաքրքրությունները:

Ձկներ

Թաքցրեք զգացմունքները ու ուշադիր հետևեք իրադարձությունների ընթացքին: Տղամարդկանց համար ծայրահեղ ոչ ցանկալի է ալկոհոլի օգտագործումը: Կանայք այսօր հույսները պետք է դնեն տղամարդկանց ինտուիցիայի վրա: Այժմ ճակատագրական որոշ իրողություններ լուրջ կերպարանափոխությունների մեջ են: Դուք հակված եք ուշադիր լինել ավելի շատ ֆոնային իրադարձություններին ու հարաբերությունների սովորական սխեմատիկ կարգավորմանը: Եզրակացություններ արեք ընթացիկ իրադարձություններից:
emedia.am