Դստեր ծնվելուց հետո Քիմ Քարդաշյանը ակտիվորեն պայքարում է ավելորդ քաշի դեմ, և հայտնվելով Փարիզյան նորաձևության շաբաթին՝ նա բոլորին հասկացրել է, որ կազմվածքի համար պայքարում ինքը հաղթել է:
Ամերիկյան Star ամսագրի տեղեկացմամբ՝ հղիության ժամանակ Քիմի քաշը 30 կգ-ով ավելացել էր, իսկ դրանից ազատվելը հեշտ գործ չէ:
«Մենք արդեն գիտենք, որ նախկին չափերին վերադառնալու համար Քիմը լեռներ է բարձրանում, մարզվում է մարզչի հետ, սակայն պարզվում է՝ աստղը մեկ այլ գաղտնի զենք էլ ունի»,- գրում է wday.ru-ն:
Քիմը իր միկրոբլոգում պատմել է, որ կիլոգրամներից ազատվելու հարցում իրեն օգնել է Աթկինսի դիետան: Քարդաշյանը խոստովանել է, որ այդ սննդակարգը լիովին համապատասխանում է իրեն և իրականում օգնել է արագ նիհարել:
Այս դիետային են հետևում նաև Ռիհաննան և Շերոն Օսբորնը:
Աղբյուր՝ www.1in.am