Նախախորհրդարանը մի տեսանյութ է պատրաստել, որում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մտերիմ և հովանավորյալ Ռուբեն Սիմոնյանը (ներկայումս՝ Կոստանյան), որը քրեական շրջանակներում հայտնի է «Բոգո» մականվամբ, ոստիկանների ներկայությամբ բացահայտ ու կոպիտ կերպով խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները և պատասխանատվության չի ենթարկվում։

Ծածկած շուկան օլիգարխից ազատագրելու ակցիաների մասնակիցներին մշտապես հետևող այդ ավտոմեքենայով Բոգոյի հետ միասին հաճախ երթևեկում է նաև Սամվել Ալեքսանյանը։

Մինչդեռ ճանապարհային ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները պարբերաբար երեսպաշտորեն հայտարարում են, որ արտոնյալներ չկան և բոլորը հավասար են օրենքի առջև։

Մանրամասները՝   տեսանյությում


Աղբյուր՝ hayeli.am