Երբ եթերը ախտահանվեց սերիալներից, ինձ մոտ հույս առաջացած, որ հայկական հեռուստաեթերը որակապես կբարելավի, բայց մի քանի օր առաջ եթերում դարձյալ տեսա Դիանա Գրիգորյանին ու հասկացա, որ սխալվել եմ: «Բումերանգ» ու «Իմ մեծ, չաղ հայկական հարսանիք» ցածրորակ հեռուսանախագծերի ու շարք անորակ հեռուստասերիալների սցենարների հեղինակ սույն կինը իր ճռճռան ու փուչ բառապաշարով շարունակում է բռնաբարել եթերը:


Հիմա էլ նոր հաղորդում է սկսել «ՓԱԿԱԳԾԵՐԻՑ ԴՈՒՐՍ» ու էդ հաղորդումը սկսեց հետևյալ նախադասությամբ. «Հեռուստանախագիծ, որը ճեղքելու է երկաթե վարագույրով քողարկված իրականության մութ անկյունները, քանդելու է հասարակության մեջ արմատավորված հիվանդագին կարծրատիպերը, ընկեր է դառնալու յուրաքանչյուր քաղաքացու յուրաքանչյուր խնդրին: 
Այս հեռուստանախագիծը բարձրաձայնելու է այն, ինչը մինչ օրս ձայնի ազատություն չի ունեցել, դիմակազերծելու է դեմքեր ու դեպքեր, որոնց մասին դեռ չի խոսվել:…» էսպես շարունակ: 

Քանի դեռ հայկական եթերում չստացված պռոյետի ճակատագրով դինանգիրիգորյաններն են՝ իրենց ձևերով ու պսևդոինտելեկտուալ դրսևորումներով, որակի բարձրացում ակնկալելը թուլամտություն է:

facebook.com/vagrblogger