33-ամյա ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը, ով առաջին անգամ մայր է դարձել չորս ամիսն առաջ, հրապարակել է բավական անկեղծ լուսանկար, ապացուցելով, որ Playboy-ում նկարահանվելու համար ինքը լիովին պատրաստ է:
Չորս ամսեկան Նորթ Ուեստի մայրիկը, ում նա ունեցել է ռէփեր Կանյե Ուեստից, ցուցադրեց իր փարթամ մարմինը չափազանց բաց լողազգեստով:
«Ես կլինեմ ամենասեքսուալ «տաք» մայրիկը: Հենց որ նորից ֆորմայի գամ կնկարահանվեմ Playboy-ի համար, կամ էլ կմասնակցեմ որևէ բաց ֆոտոսեսիայի որևէ այլ ամսագրի համար», – խոստացել էր Քարդաշյանը մինչև ծննդաբերությունը:
Եվ նա պահեց իր խոստումը: Անմիջապես ծննդատնիվ դուրս գալուց հետո նա սկսեց ակտիվորեն հետևել իրեն՝ մարզումներ մարզադահլիճում, խիստ դիետա՝ Ատկինսի մեթոդով, մշտական այցելություններ գեղեցկության սրահներ, և արդյունքն արդեն իրեն զգացնել է տալիս՝ դատելով այն լուսանկարներից, որոնք նա ներկայացրեց հանրությանը:
Աղբյուր՝ hraparak.am