Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: 

Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով

Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում: Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները:

Հիմա արդեն կարելի է ասել, որ այս առումով մենք փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է:
Փորձենք փակագծերը բացել և պարզել՝ երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»:

ամբողջական նյութն՝ ԱՅՍՏԵՂ